
ԱՄՆ Ներկայացուցչիների պալատի արտաքին քաղաքականության և հատկացումների հանձնաժողովների առաջատար կոնգրեսականներն իրենց աջակցություն են հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, «Հայոց ցեղասպանության ճշմարտության եւ արդարության մասին» բանաձևին սատարող պաշտոնյաներին են միացել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան անդամ Էլիոթ Էնգելը, հատկացումների հանձնաժողովի անդամ Նիթա Լուին, բյուջետային հարցերով ենթահանձնաժողովի անդամ Քրիս Վան…















