
Մայիսի 1-ի՝ աշխատավորների համերաշխության օրվա կապակցությամբ ՀՅ Դաշնակցությունը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպեց տոնական մեծ համերգ, որին իրենց մասնակցությունը բերեցին ՀՀ վաստակավոր արտիստներ՝ Մկրտիչ Մկրտչյանը, Դավիթ Ամալյանը, Լեյլա Սարիբեկյանը, ազգային, ժողովրդական երգերի կատարողներ՝ Գոհար Հովհաննիսյանը, Ռուբեն Սասունցին, Սամվել Երանյանը, ինչպես նաեւ Արցախի երգի, պարի պետական համույթը: Հրապարակում հավաքված ավելի քան 10.000 արցախցիներն իրենց երգ ու պարով…










