Սիրիահայերի օգնության ամերիկյան հիմնադրամը արդեն 500 հազար դոլար է փոխանցել

FFSAR 4Անցյալ տարի ԱՄՆ-ում հիմնադրված Սիրիահայերի օգնության հիմնադրամը (Syrian Armenian Relief Fund) արդեն 500 հազար դոլար է փոխանցել: Կազմակերպիչներին հաջողվել է եւս 100 հազար դոլար հավաքել` երկու շաբաթ առաջ Հոլիվուդում կայացած բարեգործական համերգի ժամանակ, հայտնում է Los Angeles Times-ը:

Գումարներն ուղարկվում են Սիրիայի ոչ առեւտրային հայկական կազմակեպությունների դաշինքին, որն օգնություն է բաժանում սննդամթերքի, հագուստի, շինանյութերի տեսքով, բուժօգնություն է տրամադրում: Ըստ Հիմնադրամի ներկայացուցիչ Զավեն Խանջյանի` հունվարին Հայկական Սուրբ ծննդի ժամանակ խումբը կանխիկ օգնություն է բաժանել 5000 ընտանիքների: Ավելին, հիմնադրամի ստեղծվելուց առաջ Հայ օգնության միությունը (Armenian Relief Society) հավաքել էր 100 000 դոլար` հայկական դպրոցների համար:

Սակայն Հիմնադրամը հայերին չի օգնում տեղափոխվելիս: «Մենք ցանկանում ենք, որ մեր մարդիկ այնտեղ մնան», – պարզաբանել է Հայ օգնության միության նախագահ Լենա Բոզոյանը:

news.am

Տպել Տպել