Մասաչուսեթսի Սենատի արտահերթ ընտրություններում հաղթել է Ամերիկայի Հայ դատի աջակցությունը վայելող Էդ Մարքին

logo-AMNՄասաչուսեթսի Սենատի արտահերթ ընտրություններում հաղթել է ԱՄՆ Հայ դատի աջակցությունը վայելող Էդ Մարքին:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է կոնգրեսական Էդ Մարքիին Մասաչուսեթսի Սենատի արտահերթ ընտրություններում հաղթանակ տանելու կապակցութայմբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին նշվում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում:

Մինչեւ 2015 թվականի հունվար Էդ Մարքին (դեմոկրատ` ընտրված Մասաչուսեթսից) կզբաղեցնի պետքարտուղար Ջոն Քերրի նախկին պաշտոնը Մասաչուսեթսի Սենատում:

ԱՄՆ Հայ դատը նախապես իր աջակցությունն էր հայտնել կոնգրեսականին` վերջինիս հայանպաստ գործունեության համար: Առաջին անգամ 1976 թվականին ընտրվելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ` կոնգրեսական Մարքին մշտապես եղել է հայկական հարցերի հետևողական ջատագովներից մեկը, բազում անգամներ ստացել «A +» վարկանիշ ANCA-ի կողմից: Կոնգրեսականը հովանավորել է նաև Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատող բոլոր իրավական փաստաթղթերի ներդրումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում:

armenpress.am

Տպել Տպել