«Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ճանաչված գրող և կինոդրամատուրգ Կիմ Բակշիի հանդիպումը մոսկվայամերձ Պոդոլսկի հայ համայնքի հետ, որը անցավ ոչ պաշտոնական, ջերմ ու մտերիմ մթնոլորտում:
Հանդիպման նախաձեռնող «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը նախ ներկաներին համառոտ ներկայացրեց հայ ժողովրդի նվիրյալ բարեկամ Կիմ Բակշիի քառասունամյա հայանվեր գործունեությունը, որով նա ռուս հասարակայնության լայն շերտերին է ներկայացնում հայկական քաղաքակրթական հարուստ ժառանգությունը:
Ապա խոսեց Կիմ Բակշիի հեղինակած «Արցախի հոգևոր գանձերը» գրքի ստեղծման ու դրա` ռուսաստանյան քաղաքական ու տեղեկատվական միջավայրում ունեցած նշանակության մասին:
01/07/2013
yerkirmedia.am