Անկախ մարմինը պետք է անկախ լինի

Արմեն 1ինԱնկախ Հայաստանի Վերահսկիչ պալատի վերջին բացայայտումների առնչութեամբ նախագահ Սերժ Սարգսեանի հրավիրած խորհրդակցութունը և այդ խարհրդակցության ժամանակ նախագահի ելույթը մտահոգվելու տեղիք են տվել Հայ Յեղափոխական Դաշնակցությանը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Ազատութուն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում մտավախություն է հայտնել, որ այսպիսի քննարկումները կարող են հանգեցնել Վերահսկիչ պալատի հիմնարկը «խեղդելուն»: Նա հայտարարել է, որ որեւէ մեկը իրավունք չունի այս անկախ մարմինին ցուցմունքներ տալու եւ սորվեցնելու:

«Մեզ համար կարեւոր է պետական կառոյցների կայացումը, մենք այսօր լուրջ հարց ունենք իշխանական համակարգում հակակշռման եւ զսպման մեխանիզմներ առաջացնելու, մյուս կողմից էլ` չպիտի խեղդենք Վերահսկիչ պալատը, որպեսզի մարդիկ այսուհետ չխուսափեն որոշ բաների մասին խոսելուց: Մենք ավելի շատ այդ մտահոգությունը ունենք, որովհետեւ այսպիսի քննարկում այսպիսի ձեւով կատարելը կարող է նաեւ հանգեցնել այն բանին, որ Վերահսկիչ պալատի հաջորդ հաշվետվությունն ի սկզբանե լինի այնքան անորոշ, որ ընդհանրապես իմաստ էլ չունենա քննարկելը»,- ասել է Արմեն Ռուստամյանը:

Նշենք, որ անցած շաբաթ օրը նախագահի մոտ բարձրաստիճան պաշտոնյաների եւ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի մասնակցութեամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, Սերժ Սարգսեանը, անդրադառնալով մի շարք ոլորտներում բյուջեի միջոցների մսխման վերաբերյալ Իշխան Զաքարյանի հաշվետվությանը, վարչապետին հորդորել էր հատ -հատ բաց եւ թափանցիկ քննարկել դրված հարցերը, ճշտել` չարաշահումների վերաբերեալ պնդումները քրեական հանցագործություննե՞ր, թե՞ կառուցվածքային խնդիրներ են: Միաժամանակ նախագահը դիտողություններ էր արել Իշխան Զաքարեանին` հորդորելով զերծ մնալ գնահատականներ տալուց: «Որեւէ մեկը ձեր կարծիքը չի ակնկալում լսել»- հայտարարել էր նա` ավելացնելով «Դժբախտաբար, շատ դեպքերում մեր Վերահսկիչ պալատը վերածվել է տեսչական մարմինի»:

Արմեն Ռուստամյանը, սակայն, նշել է, որ Վերահսկիչ պալատի անկախությունը երաշխավորուած է Հայաստանի Հանրապետութեան սահմանադրութեան 83.4 հոդվածով:

«Պետք է գիտակցենք, որ Վերահսկիչ պալատը անկախ մարմին է: Մենք, ըստերևույթին, լավ չենք ընկալում, թե ինչ է նշանակում անկախ մարմին ասվածը: Անկախ մարմիններին այս կամ այն կողմից ցուցմունքներ տալը արգելվում է: Հակառակ պարագայում այդ անկախության հետ կապուած են հարցեր առաջանում»,- ընդգծեց պատգամավորը:

Պատասխանելով հարցին՝ համամի՞տ եք, որ Իշխան Զաքարյանը Ազգային ժողովում քաղաքական հայտարարութուններ է արել, ինչի իրավունքը չուներ, եւ նախագահը հենց դրա համար դիտողություն արեց նրան, պատգամավորը նկատեց. «Դա շատ ազատ մեկնաբանութեան հարց է: Քաղաքական գնահատականը իրավականից բավականին դժվար է տարանջատել: Հիմա մեկը կարող է նոյն հայտարարությունը իրավական համարել, մյուսը` քաղաքական»:

Տպել Տպել