Համբիկ Սասունյանի ներման դիմումը մերժվեց

hambikԿալիֆոռնիայի բանտարկյալների ներման դիմումները քննող հանձնաժողովը այսօր մերժել է Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանի սպանության մեղադրանքով դատապարտված Համբիկ Սասունյանի ներման դիմումը:

Երեք տարի առաջ նման մի դիմում հանձնաժողովը եւս մերժել էր։ Այս տարի հունվարի 1¬ին հեռավոր Միացյալ Նահանգների Սեն Լուիս Օբիսպո բանտում ամանորի հետ մեկտեղ իր 50-ամյակը նշած Հայ Դատի նվիրյալը ծնվել է 1963թ¬ին, Բեյրութում։ Բուրջ Համուդ հայկական թաղամասում մեծացած 19-ամյա Համբիկ Սասունյանը 1982թ. հունվարի 28-ին՝ Լոս Անջելեսում Թուրքիայի ընդհանուր հյուպատոսին ահաբեկելու մեղադրանքով ձերբակալվել եւ դատապարտվել է ցմահ ազատազրկման։

31 տարի շարունակ Կալիֆորնիա նահանգի Սեն Լուիս Օբիսպո բանտում նա շարունակում է ապրել Հայաստանով ու Արցախով, իր ժողովրդի ուրախություններով ու ցավով, նրա հաղթանակներով ու ապագայի լավատեսությամբ: Մի կյանք, որն անքակտելիորեն կապված ու նվիրված է Հայ Դատին ու պահանջատիրությանը:

Հայորդին ներման դիմում կարող է գրել երեք տարի հետո միայն։

yerkirmedia.am

Տպել Տպել