Հայաստանը չի կարող իր ռազմավարական գործըներոջը թելադրել` ինչպես հարաբերությունները կառուցել երրորդ երկրների հետ, սակայն այն, որ Ադրբեջանում մեծացնում են ռազմական բյուջեն, չի կարող չանհանգստացնել Հայաստանին, հատկապես Ալիեւի ռազմատենչ հայտարարությունների ֆոնին:
Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` մեկնաբանելով լրատվամիջոցներում շրջանառվող` Ադրբեջանին ռուսական ռազմական տեխնիկա մատակարարելու մասին տեղեկությունները:
Ռուստամյանի խոսքով` Ադրեբջանին ռուսական ռազմատեխնիկայի մատակարարումը մեծացնում է պատերազմի վերսկսման սպառնալիքը: «Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա պետք է պատրաստվի պատերազմի: Նման հակառակորդին զսպելու այլ ճանպարհ չկա: Ադրբեջանը պետք է իմանա, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում մեծ կորուստ կկրի»:
news.am







