Պռոշյան գյուղապետի ընտրություններին մնաց երեք թեկնածու

պռոշյանի գյուղապետարանԿոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավարի ընտրությունների համար պայքարող հինգ թեկնածուներից երկուսը ինքնաբացարկ են հայտնել: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, թեկնածուներից ինքնաբացարկ են հայտնել Ցոլակ Գրիգորյանը` ԴԵԼԻԿՏ ընկերության տնօրեն և Գալուստ Մկրտչյանը` Պռոշյանի գյուղապետարանի կրտսեր մասնագետ:

Հուլիսի 14-ին կայանալիք ընտրություններին կմասնակցեն երեք թեկնածու. անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը` «Նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ընկերության գլխավոր մասնագետ, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Արթուր Մուրադյանը, ՀՅ Դաշնակցության անդամ Վովա Սահակյանը` Պռոշյանի համայնքի ղեկավարի տեղակալ: Բոլոր թեկնածուներն ինքնառաջադրվել են:

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում գյուղապետի ընտրության քարոզարշավը մեկնարկել է հուլիսի 2-ին: Թեկնածուները նախընտրական քարոզարշավի համար 500 հազար դրամը գերազանցող գումարից ավելի չեն կարող ծախսել: Ընտրությունների արդյունքները կամփոփվեն հուլիսի 19-ին: Պռոշյանի գյուղապետի պաշտոնը թափուր էր մնացել, երբ սպանվել էր համայնքի նախկին ղեկավար Հրաչ Մուրադյանը:

armenpress.am

Տպել Տպել