Թե ինչ է հետևելու ԵՄ-ՀՀ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը. քննարկում

gaspar-KԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի Գործադիր կոմիտեն այսօր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և խորհրդարանական ուժերին հրավիրել էր հանրային քննարկման, որը նվիրված էր Եվրամիություն-Հայաստան Ասոցացման համաձայնագրի բանակցային գործընթացին և սպասվելիք նախաստորագրմանը։

ՀՅԴ ներկայացուցիչ Կիրո Մանոյանի խոսքով՝ այսօր այս հարցի դժվարությունը ոչ միայն այն է, որ փաստաթուղթը ոչ հրապարակային է, այլ նաև այն, որ կարևոր հարցերի շուրջ կան անորոշություններ, որը Եվրասիական միության խնդիրն է։

«Եթե չլիներ Եվրասիական միության հարց, ՀՀ ԱԺ բոլոր քաղաքական ուժերն էլ, հավանաբար, բացի մանրամասնություններից՝ սկզբունքորեն կողմ կլինեին ավելի սերտ հարաբերությունների ԵՄ-ի հետ։ Միակ դժվար կողմը Եվրասիական միության հարցն է և սկզբունքները և մանրամասնությունները»,- ասաց նա և հիշեցրեց, որ կողմերի պահանջները, որ ազատ առևտուր մյուսի հետ չեն կարող ունենալ, չնայած որ ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ Հայաստանի առաջ նման պահանջ կողմերը չեն դրել։

«Բայց Ռուսաստանից եկող շատ մեսիջներ հուշում են, որ պայման կա, և պետք է ընտրի երկուսից մեկը, ինչը մենք կարծում ենք, որ այդքան էլ ցանկալի չէ, պետք է լինեն հստակություններ և պետք է կողմնորոշվի»,- ասաց նա և նշեց, որ պետք է ԵՄ-ի հետ շարունակել բանակցությունները, իսկ Եվրասիական միությունը, եթե լուրջ պահանջներ ունի, պետք է առաջարկի և հստակ պատասխանի ԼՂՀ-ի կարգավորման հարցին և էժան քարոզներ չանի, որպես ռազմավարական գործընկեր։

tert.am

Տպել Տպել