Քննարկվել է Նոր Հարավային Ուելսի եւ Արցախի միջեւ կապերի զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ

bakoԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 17-ին ընդունել է Նոր Հարավային Ուելսի ԱԺ պատգամավորներին և Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել է Նոր Հարավային Ուելսի եւ Արցախի միջեւ կապերի զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Նոր Հարավային Ուելս նահանգի իշխանություններին եւ ժողովրդին՝ Արցախին սատարելու եւ մեր պետության անկախությունը փաստացի ճանաչելու համար` հավելելով, որ այն կարեւոր քաղաքական ու բարոյական քայլ էր Արցախի միջազգային ճանաչման եւ երկկողմ հարաբերությունների հաստատման տեսանկյուններից: Երկուստեք նշվել են փոխգործակցության համար առկա բոլոր անհրաժեշտ պայմանների առկայությունը եւ այս ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը:

Հանդիպմանը մասնակցել են Արցախի Հանրապետության ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Վարուժան Իսկանդարյանը, Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի անդամներ եւ պաշտոնատար այլ անձինք:

armenpress.am

Տպել Տպել