Հալեպի շրջափակումը մասամբ վերացել է

calle-de-alepo-tras-combatesՀալեպի աղբյուրների փոխանցմամբ՝ լոլիկ, վարունգ, պղպեղ, կարտոֆիլ, սմբուկ, միս արդեն հնարավոր է գտնել քաղաքում և դրանց գները թեև նախորդ օրերի համեմատությամբ նվազել են, սակայն շարունակում են բավական բարձր համարվել՝ հիմնականում աշխատանքից զրկված հալեպցիների, նաև՝ հայ համայնքի համար։

Որոշ չափով շարունակվում է հաց գտնելու դժվարությունը։ Թեև քաղաք ալյուր է բերվել, սակայն մասնավոր հացի փռերից շատերը դեռ չեն աշխատում, իսկ պետական փռերը քիչ են և դրանց առջև օրվա տարբեր ժամերին մարդկային հսկայական կուտակումներ են լինում։

Քաղաք նաև բենզին է բերվել, սակայն բաժանվում է միայն որոշակի ժամերի և սահմանափակ քանակությամբ, դրա համար էլ զորքի կողմից վերահսկվող բենզալցակայանների մոտ կիլոմետրանոց հերթեր են գոյանում։

Հալեպում օդային ճանապարհները դեռ փակ են, օդանավակայանը չի գործում։ Մասամբ վերականգնվել է դեպի Լիբանան ավտոբուսով ուղևորափոխադրումները, իսկ դեպի Թուրքիա ճանապարհը վտանգավոր է համարվում։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ հայաշատ Հալեպը սովի էր մատնվել, քանի որ քաղաքը շրջափակման մեջ էր և սննդամթերք չէր մտնում։

tert.am

Տպել Տպել