Մեկնարկեց ՀՅԴ մամլո Խորհրդաժողովը


Հոկտեմբերի 10-ին Երեւանում մեկնարկեց ՀՅ Դաշնակցության մամուլի և քարոզչության այլ միջոցների պատասխանատուների երկօրյա խորհրդաժողովը:

Խորհրդաժողովին մասնակցում են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ Արևմտյան, Արևելյան և Հարավային Ամերիկաներից, Կանադայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Լիբանանից, Սիրիայից, Եգիպտոսից, Քուվեյթից, Իրանից, Արցախից, Ջավախքից և Հայաստանից: Բացման խոսքով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ ընկ. Հրանտ Մարգարյանը:

Խորհրդաժողովը կեզրափակվի մամլո ասուլիսով, որը կկայանա հոկտեմբերի 11-ին, ժամը` 14:30-ին,
ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում (Մհեր Մկրտչյան փողոց 12/1):

Տպել Տպել