ՀՅԴ երիտասարդները քաղաքապետարանի մոտ

արմեն«Տարո’ն, ստախոս, Տարո’ն, խաբեբա» վանկարկումներով այսօր Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական եւ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունների նախաձեռնած` տրանպորտի թանկացման դեմ ուղղված բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել էին Երեւանի քաղաքապետարանի շենքի առջեւ:

Նրանք ընթերցեցին տրանսպորտը խոցելի խմբերին մատչելի դարձնելու վերաբերյալ մի քանի կետերից բաղկացած պահանջագիրը եւ փոխանցեցին այն քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գեւորգյանին: Ցուցարարներին աջակցելու էր եկել ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Մասնակիցները, «անօրինական» որակելով քաղաքապետարանի որոշումը, կոչ արեցին, որ իրենց միանան նաև Երևանի ավագանու մյուս խմբակցությունները:

«Այլընտրանքը հիմա 100 դրա՞մ է, թե՞ 150»,- նշեցին բողոքի ակցիայի մասնակիցները` ակնարկելով իրեն այլընտրանքային ուժ հռչակած ԲՀԿ-ին:

Ալբերտ Հարությունյանը զրուցեց Արմեն Ռուստամյանի հետ: Վերջինս էլ քաղաքապետարանի ներկայացուցչին առաջարկեց քննիչ հանձնաժողով ստեղծել:

Մանրամասները ` Yerkir.am-ի տեսանյութում:

Տպել Տպել