Կայացավ Արեւմտյան Ամերիկայի հայ երտասարդաց Դաշնակցության հերթական ճամբարի բացման արարողությունը

aparajՀուլիսի 22-ին Ասկերանում տեղի ունեցավ Արեւմտյան Ամերիկայի հայ երիտասարդաց Դաշնակցության կողմից կազմակերպված ճամբարի հանդիսավոր բացումը: Բացմանը ներկա էին ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը, ԼՂՀ ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձիք: Ճամբարը մեկնարկել է հուլիսի 15-ին եւ կտեւի մինչեւ հուլիսի 27-ը:

Ճամբարին մասնակցում են 9-16 տարեկան տարիքային խմբի 100-120 երեխա: Սա արդեն 2-րդ տարին է, ինչ արեւմտյան Ամերիկայի հայ երիտասարդաց Դաշնակցության անդամները ամառային ճամբար են կազմակերպում Արցախում:

Այս տարի Հայաստան են եկել 23 հոգանոց խմբով եւ ծրագրել են ընդհանուր առմամբ կազմակերպել 5 ճամբար՝ Արցախում, Գյումրիյում եւ Պռոշյանում:
Ճամբարականներին ճամբարում ուսուցանում են անգլերեն, պատմություն, հայրենասիրական երգ, կազմակերպում են մրցույթներ:
Մկրտչյան Մելինեն արդեն երկրորդ տարին է մասնակցում է ճամբարին:

«Նոր մարդկանց հետ եմ ծանոթացել, նոր գիտելիքներ եմ ձեռք բերել, եւ իհարկե հաճելի ամառային հանգիստ եմ անցկացնում այստեղ»,- ասում է նա:

Ճամբարի ընդհնուր պատասխանատու Սանանն ուսանում է մարդու իրավունքներ Ամերիկայի Կոլումբիա համալսարանում, պլանավորում է համալսարանն ավարտելու հետո հայրենիք վերդառնալ եւ գիտելիքները ծառայեցնել հայրենիքին: Արցախ այցելել է դեռ 8 տարի առաջ, որից հետո ամեն տարի նույնիսկ տարին մի քանի անգամ վերադարձել է հայրենիքի այս մաս: Նա պնդում է, որ մի անգամ Արցախ այցելելուց հետո պարզապես անհնարին է այստեղ չվերադառնալ:
Ըստ Սանանի` ճամբարի նպատակը իրենց գիտելինքերը կիսելն է ու սովորելը արցախցի պատանիներից ու երիտասարդներից, ու նաեւ հաճելի ամառ պարգեւլն է նրանց: Իսկ լեզվի դժվարությունը, որ առկա է, փորձում են հաղթահարել:

“Անշուշտ զարգացումներ եղել են, Արցախում նոր շենքեր են կառուցվում եւ այլն , սակայն իմ համար փոփոխությունը կապ ունի մարդու հետ, կարող է շենքը սիրունանա ,փողոցները սիրունանան, սակայն եթե ժողովրդի համար փոփոխություն չկա, ուրեմն դա մակերեսային փոփոխություն է”,- ասում է Սանանը:

Հարցին, թե արդյոք կապրես Արցախում, գիտակցելով, որ բարձր աշխատավարձ չես ունենա, Սանանը պատասխանեց, որ երբեւիցե դրամը նրա համար ամենակարեւոր բանը չի եղել, նա դրամ վաստակելու համար չի ապրում, այլ կան ավելի բարձր բաներ, որի համար արժե ապրել:

Ի տարբերություն Սանանի` Պիեռը առաջին անգամ է Արցախում: Ըստ նրա` իր համար մի նոր զգացողություն է ապրում, ասես աչքերը բացված լինեն:

“Մարդիկ չափազանց բարեհամբույր ու հյուրասեր են, լսել եմ Արցախի ու արցախցու անկատրուն ոգու մասին, սակայն տպավորություններս ավելին են: Երբ տեսնում եմ ինչպես է ապրում այսօր արցախցին եւ ինչպես եմ ապրում ես այնտեղ, ցանկություն է առաջանում գալ ու փորձել մի բանով օգնել: Վստահ եմ` պետք է վերադառնամ, երբ ավարտեմ հալասարանը ու կփորձեմ իմ լուման ներդնել հայրենիքի զարգացման գործին”,- ավելացնում է Պիեռը:

Արմինե ՆԱՐԻՆՅԱՆ

Տպել Տպել