Մեկնարկեց Ջավախքի ճամբարը

aghaltcxaՎրաստանի Հայ Օգնության Միության ամառային ծրագրերում երկրորդ տարին է անցկացվում է «Ջավախք-ճամբարը»: Հունիսի 22-ին Ախալքալաքի և Ախալցխայի Երիտասարդական կենտրոններում տրվեց ճամբարի մեկնարկը: Ծրագրում ընդգրկված են 8-14 տարեկան երեխաներ՝ 86-ը Ախալքալաքում, 80-ը Ախալցխայում, նրաց ճամբարային օրը առավոտյան ժ. 9:30-17:00 է, որը հագեցած է տարրաբնույթ դասախոսություններով, երգի, պարի, նկարչության, ինչպես նաև սրինգ նվագելու դասընթացներով: Նախատեսված է երեխաների զբոսանք բնության գրկում: Ճամբարի ընդհանուր տևողությունը 12 օր է: Փակումը նախատեսված է օգոստոսի 3-ին՝ հանդիսավոր հաշվետու հանդեսով:

Բացմանը իրենց օրհնությամբ երեխաներին ողջունեցին Ախալքալաքում քահանա Տեր Տաթևը, Ախալցխայում քահանաներ Տեր Եղիշը և Տեր Հակոբը:

Ճամբարի խմբապետերը ՀՕՄ-ի երիտասարդ անդամներ են, ովքեր ժամանել են ԱՄՆ-ի արևելյան և արևմտյան ափերից: Ճամբարի մասնակից երեխաները ստացան «Ջավախքի ճամբար» դրոշմանիշով վերնաշապիկներ, համապատասխան գրենական պիտույքներ և անձնական օգտագործման պարագաներ:

Խմբապետերին միացան օգնելու ՎՀՕՄ-ի երիտասարդ անդամները, ինչպես նաեւ Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնի ուսուցիչները եւ ակտիվ երիտասարդները:

Երեխաները օրվա մեջ սնվելու են երկու անգամ:

akhaltskha.net

Տպել Տպել