Կհանդիպենք Աշտարակում


Հիմք ընդուելով ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին օրենքը, ՀՅԴ Գերագույն մարմինը Վարչական դատարանում բողոքարկել էր Աշտարակի քաղաքապետի սեպտեմբերի 24-ի որոշումը` այն անվավեր ճանաչելու պահանջով: Պատասխանող կողմը` Աշտարակի փոխքաղաքապետ Հրաչիկ Խաչատրյանը, դատական նիստին իր «հիմնավորումներով՚» փաստել է իրազեկման մերժման անհիմնությունը:

Ավելի ուշ, երբ հայտնի է դարձել, որ ՀՅԴ Գերագույն մարմինը հայցադիմում է ներկայացրել դատարան, քաղաքապետը դիմել է մարզի ոստիկանության օգնությանը` մերժումը հիմնավորելու համար: Դատավորի հարցին, թե ինչո±ւ եք առաջարկել հանդիպում, այլ ոչ թե հանրահավաք, քաղաքապետի ներկայացուցիչը զավեշտ պատասխան է տվել, ասելով` «բառախաղության հետեւից չենք ընկել»:

ՀՀ վարչական դատարանը` դատավոր Լարիսա Սոսյանի նախագահությամբ, կայացրած վճռով մերժել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի հայցը:

ՀՅԴ Գերագույն Մարմինը տեղեկացնում է, որ չնայած դատարանի որոշմանը, նախապես հայտարարված միջոցառումը չի հետաձգվելու, եւ այն կկայանա սեպտեմբերի 29-ին, ժամը` 17:00-ին, Աշտարակի մշակույթի տանը հարող հրապարակում:

Տպել Տպել