Արմեն Ռուստամյանը հանդիպել է Շվեդիայի դեսպանին

Rustamyan-JanseԵՐԵՎԱՆ (ՀՅԴ Մամլո դիվան) – Այսօր, հուլիսի 26-ին, ՀՅԴ «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ընդունել է Շվեդիայի դեսպան Դիանա Ճանսեյին։

Հայաստանում հավատարմագրված դեսպանը (նստավայրը՝ Թբիլիսի) Երեւան է այցելել մի շարք քաղաքական հանդիպումներ ունենալու նպատակով։

Արմեն Ռուստամյանը դեսպանին է ներկայացրել Դաշնակցության տեսակետները՝ ներքաղաքական զարգացումների եւ Հայաստան-Եվրոմիություն հարաբերությունների վերաբերյալ։

Դեսպանի փոխանցմամբ՝ Շվեդիան եւս շահագրգռված է Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները սերտացնելու։

Հանդիպման ավարտին երկուստեք պայմանավորվել են պարբերաբար կազմակերպել նման հանդիպումներ:

Տպել Տպել