Մոմավառություն’ ի հիշատակ մեր հերոսների

momԻ հիշատակ 30 տարի առաջ հուլիսի 27-ին Լիսաբոնում նահատակված 5 հայորդիների, հուլիսի 26-ի երեկոյան Երեւանում տեղի է ունեցել մոմավառություն:

Դաշնակցական երիտասարդները նախ քաղաքի կենտրոնական փողոցներից երթ են կազմակերպել դեպի Օպերայի հարեւանությամբ գտնվող Կարապի լիճ, այնուհետեւ շարժվել դեպի Կոմիտասի հուշարձան: Այնտեղ կազմակերպվել է Լիսաբոնում նահատակված երիտասարդներին նվիրված ֆիլմի ցուցադրություն, ապա տեղի է ունեցել մոմավառության արարողություն:

Տեղեկացնենք, որ հուլիսի 27-iին, ժամը 12-ին, Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կմատուցվի հոգեհանգստի պատարագ:

Տպել Տպել