Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության մարզախաղերը պաշտոնապես մեկնարկեցին

HMYmՀայ մարմնակրթական ընդհանուր միության 9-րդ մարզախաղերի պաշտոնական մեկնարկը տրված է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 9-րդ համահոմենընդմենական մարզախաղերի պաշտոնական ջահը վառվեց «Էրեբուն»-ի թանգարանում: Ավելի քան 18 ջահակիրներ խորհրդանշական ջահը հասցրին Ազատության հրապարակ, որտեղ հանդիսավոր համերգն ազադարարեց համա-ՀՄԸՄ մարզախաղերի պաշտոնական բացումը:

Այնուհետ մարզիկները տողանց կատարեցին Ազատության հրապարակում:

Այս մարզախաղերին հայրենիք են ժամանել 615 մարզիներ աշխարհի շուրջ 17 երկրից` ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա, Կիպրոս, Քուվեյթ, Լիբանան, Մեծ Բրիտանիա, Սիրիա եւ այլն:

Մարզախաղերի մասնակից մարզիկները եւ հանձնախմբերի անդամներն օգոստոսի 1-ին կայցելեն Եռաբլուր եւ Ծիծեռնակաբերդ: Մասնակիցների համար նախատեսված է նաեւ դաստիարակչական ծրագիր: Մարզիկները միմյանց հետ կմրցեն ութ մարզաձեւերում` բասկետբոլ, ֆուտբոլ, վոլեյբոլ, լող, սեղանի թենիս, շախմատ, աթլետիկա, թենիս:

Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը (ՀՄԸՄ) մարզական եւ սկաուտական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1918-ին Կոստանդնուպոլսում: ՀՄԸՄ-ն ավելի քան 9 տասնամյակ ծառայել է հայ երիտասարդության մտավոր եւ ֆիզիկական զարգացմանը: Միության նշանաբանն է «Բարձրացիր, բարձրացրու»: Այսօր ՀՄԸՄ-ն աշխարհի 25 երկրներում ունի 100 մասնաճյուղ եւ 25 հազարից ավելի անդամներ: Հայաստանում միության ակտիվ անդամների թիվը 2000 է:

armenpress.am

Տպել Տպել