Երեւանում կատարվել է Լիսբոնի 5 նահատակների հոգեհանգստի արարողություն

27.07.13-7178lisbon130 տարի առաջ Լիսաբոնում նահատակված երիտասարդների հոգեհանգիստը կատարվում է հայրենիքում: Դարասկզբի Ցեղասպանության հետեւանքով հայրենիքից հեռու` Լիբանանում ծնված հինգ հայ երիտասարդ` Սեդրակը, Վաչեն, Արան, Սարգիսը եւ Սիմոնը 1983 թվականի հուլիսի 27-ին Պորտուգալիայի մայրաքաղաքում գրավեցին թուրքական դեսպանատունը եւ որոշ ժամանակ անց պայթեցրեցին այն` ածխակույտի վերածելով նաեւ իրենց։

Նրանց հոգին թեւածում էր սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Եկեղեցու հիմնարկեքը կարարել է երջանկահիշատակ Գարեգին Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ով Լիսբոնի տղաների հերոսության օրերին Լիբանանում, Անթիլիասում զբաղեցնում էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի գահը։

Նահատակ հինգի հասակակիցներից շատերն էլ էին ներկա արարողությանը։

Լիսբոնի հերոսության մասին, ցավոք, երկաթյա վարագույրի պատճառով Հայրենիքում երկար տարիներ տեղյակ չեն եղել։ Լուրն առած եզակիներից մեկը հայության ցավի ու պահանջատիրության երգիչ Հովհաննես Շիրազն էր, ով դեպքից կարճ ժամանակ անց մանրամասներին տեղեկանալով, պիտի գրեր իր բանաստեղծություններից մեկը, որն հետո երգի էր վերածվելու. “Երեկ Տիզբոն, այսօր Լիզբոնք, Հայն է զոհվում հորիզոնից մինչեւ հորիզոն”:

Գյումրեցի բանաստեղծի մեկ այլ հայրենակից՝ Արա Նախշքարյանն արդեն այս տարի հեղինակել է “Լիզբոնի իմ ընկերները” գիրքը, որը նվիրված է Լիսբոն 5-ի նահատակության 30 ամյակին: Այն ներկայացնում է 1983 թվականին` Լիսաբոնում` Թուրքիայի դեսպանատանը տեղի ունեցած դեպքերը, տալիս նահատակների մասին կենսագրական տվյալներ:

Հայ արժանավոր զավակների հոգեհանգստի արարողությանը, Հայաստանի տարբեր հատվածներից, Սփյուռքի տարբեր գաղութներից ժամնածներից բացի, կարելի էր տեսնել նաեւ օտարազգիների։

“Քանի որ հայ ծնած եմ, ժամանակ չունիմ անհատական կյանքիս մասին մտածելու: Եթե դատ ունեցող ժողովրդի մը զավակ չըլլայի, այդ պարագային կմտածեի վայելքներու շուրջ”։ Արա Քըրճըլեանի` մահվանից առաջ ասած այս խոսքերը շատերի համար ուղենիշ են եղել միշտ։

Լիզբոնյան 5 նահատակները ցույց տվեցին, որ լինել փոքր ազգ չի նշանակում լինել հնազանդ: Նրանք ապացուցեցին, որ հայ ազգն ունի արժանապատվությունը եւ “Մահ իմացյալ անմահություն է” պատգամն իր համար անժամանցելի է։

Համազգայինի բեմին ՀԵՄ-ի անդամները ներկայացրին Լիսբոնի 5-ին

27.07.13-6427lisbon

Ավագ դպրոցի աշակերտուհի Թամարա Գասպարյանը Դաշնակցության երիտասարդական կառույցի անդամ է։ Մեկ ամիս առաջ ընկերներով զրուցելիս՝ որոշեցին իրենց ներդրումն ունենալ այս օրերին նշվող հայ 5 նվիրյալ երիտասարդի հերոսական գործունեության հիշատակման գործում։

Հեռավոր Լիսաբոնում ինքնազոհաբերմամբ նրանք բարձրաձայնեցին Հայոց Ցեղասպանության ուրացման մասին։ Իսկ 30 տարի հետո այդ հերոսների հոգեվիճակը, նրանց մտորումները Թամարան ներկայացնում է այսօր։ Ասում է, միասին քննարկելիս որոշված չէր, որ ինքն է գրելու սցենարը, սակայն քննարկումից տպավորված՝ եկել է տուն, վերցրել թուղթն ու գրիչը։

“Նրանք կռվեցին եւ զոհվեցին հանուն Հայ Դատի։ Ես ներկայացրել եմ, թե ենթագիտակոցերն ինչպես են հրաժեշտ տալիս իրենց հարազատներին”,- ասաց Թամարա Գասպարյանը։

Հայության իրավունքների պաշտպանության ու ճանաչման համար պայքարած տղաներին շատ հաճախ իրենց անուններով չեն էլ հիշատակում, այլ կոչում են մեկ ընդհանրական ձեւակերպմամբ՝ Լիսբոն 5։ Լիբանանում ծնված հինգ հայ երիտասարդների` Սեդրակի, Վաչեի, Արայի, Սարգիսի եւ Սիմոնի կերպարներն այսօր մարմնավորում են ՀԵՄ-ի անդամները՝ Համազգային թատրոնի բեմում։ Դերասանական վարպետության չեն տիրապետում, սակայն պարտավոր են լավ խաղալ իրենց դերը։ Պարտավորեցնող է նման հերոսներին կերտերլը։

Երիտասարդերի հետ աշխատանքից ոգեւորված է նաեւ դերասանուհի Արեւիկ Սանթրոսյանը, ով ներկայացման բեմադիչն է։ Ասաց, սցանարը գրված էր սրտով, հուզիչ, տպավորիչ երկխոսություններով։ Որոշ փոփոխություններ եղել են, եւ արդյունքում ունեն այնպիսի ներկայացում, որը հանդիսատեսին մտովի կարող է տեղափոխել 30 տարի հետ։

“Այս թեման հարազատ է այս երիտասարդներին, քանի որ իրենք էլ են Հայ Դատի շարունակողը”,- ասաց Արեւիկ Սանթրոսյանը։

Տպել Տպել