Հայ երիտասարդները հայրենաճանաչողական այց են ունեցել Արեւմտյան Հայաստանում

21 hayՀայաստանից, Արցախից, Լիբանանից, Միացյալ Նահանգներից եւ Արգենտինայից 21 երիտասարդ ուխտագնացության էր մեկնել Արեւմտյան Հայաստան:

ՀՅԴ երիտասարդական գրասենյակի ու «Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայության հարցերի ուսումնասիրության կենտրոնի» նախաձեռնությամբ կազմակերպված այցի ընթացքում նրանք եղել են Դերսիմում, Էրզրումում, Համշենում եւ այլ բնակավայրերում:

Մինչ այդ երիտասարդները միայն դասագրքերից գիտեին պատմական Հայաստանը։

Երիտասարդական գրասենյակի պատասխանատու Սարգիս Մկրտչյանի խոսքով, այս ծրագիրը մեկ բառով կարելի է կոչել հայրենաճանաչողական։

«Պետք է հասկանալ, որ Արեւմտյան Հայաստան այցելությունը բնությունը, եկեղեցիները տեսնելը չէ, այլեւ Ցեղասպանությունից հետո հայկական այդ հողերում այսօր ապրող հայերի հետ մտերմանալը, ովքեր կարողացել են գոյատեւել այդ պայմաններում»,- նշում է Սարգիս Մկրտչյանը։

Ուխտագնացությունից տպավորված են նաեւ երիտասարդները։ Նրանց խոսքով, պատմական Հայաստանի մասին գրքերում կարդացած եւ ծնողներից լսած պատմություններն էականորեն տարբեր են իրականությունից։

yerkirmedia.am

Տպել Տպել