Արթուր Աթայանը դատարանի վճռով չի կարող առաջադրվել Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում

արտուր-աթայանԿապանի նախկին քաղաքապետ ՀՅԴ-ական Արթուր Աթայանը չի կարող առաջադրվել Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում, քանի որ դատարանի որոշմամբ երկու տարի իրավունք չունի ընտրովի եւ պետական պաշտոններ զբաղեցնել:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Արթուր Աթայանը՝ արձագանքելով այն տեղեկություններին, թե ՀՅԴ-ի հավանական թեկնածուն նա է թիվ 38 ընտրատարածքում:

Նա հիշեցրեց, որ իր դեմ քրեական գործ է հարուցվել պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածով եւ 2012թ-ի դեկտեմբերի 6-ին դատարանը վճիռ է կայացրել:

Հարցին, թե ինչո՞ւմ է մեղադրվել, նա պատասխանեց. «Քաղաքի կենտրոնական հատվածում 6 հատ տաղավար էր կառուցվել: Նախնական պայմանավորվածությամբ մենք թույլատրեցինք, որ դա կառուցեն, բայց հետագայում մարզպետարանը չտվեց թույլատվությունը: Ինձնից պահանջեցին դադարեցնել եւ տուգանել այդ 6 հոգուն: Ես հրաժարվեցի դրա համար էլ քրեական գործ հարուցվեց եւ նման որոշում կայացվեց»:

news.am

Տպել Տպել