Բողոքի ակցիա` Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտելու պահանջով

ՀրաչԱյսօր լրանում է Արցախյան ազատամարտի հերոս, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի դավադիր սպանության հինգերորդ ամիսը, սակայն մեղավորները դեռ պատժված չեն։

Հանցագործությունը բացահայտելու և մեղավորներին պատժելու պահանջով` Հրաչ Մուրադյանի հարազատները և ընկերներն այսօր` սեպտեմբերի 2-ին, ժամը 17:00-ին բողոքի ակցիա են կազմակերպում ՀՀ ոստիկանության գլխավոր վարչության դիմաց (Նալբանդյան 130):

ՀՅԴ Գերագույն մարմին

Տպել Տպել