Արցախի անկախության օրվա առթիվ՝ հարգանքի տուրք Եռաբլուրում

erablurԼեռնային Ղարաբաղի Անկախության հռչակման 22-րդ ամյակի առթիվ Հայ Յեղափոխական Դաշնակցության Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունն այսօր հարգանքի տուրք մատուցեց Եռաբլուրում ննջող ազատամարտիկների հիշատակին:

Նրանք Եռաբլուրում հայրենասիրական երգեր երգեցին, ծաղիկներ դրեցին զոհվածների շիրիմներին:

«Դաշնակցության ուսանողական, երիտասարդական միություններն այցելեցին Եռաբլուր, նպատակը հարգանքի տուրք մատուցելն էր զոհերի հիշատակին, քանի որ Արցախի անկախության կերտողների աճյուններն այստեղ են ամփոփված»,- Tert.am-ին ասաց «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը:

Երիտասարդները Եռաբլուրից ուղևորվեցին դեպի Ազատության հրապարակ, որտեղ քիչ հետո կանցկացվի հանրահավաք և տոնախմբություն: Նրանք Մաշտոցի պողոտայի սկզբից երթով շարժվում են դեպի Ազատության հրապարակ:

tert.am

Տպել Տպել