Երեւանի քաղաքապետը հանդիպել է ՀՄԸՄ ներկայացուցիչների հետ

yerkirՄայրաքաղաքում սկաուտական խմբերի գործունեության ընդլայնման հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ողջունելով հյուրերին` քաղաքապետը նշել է, որ միության երիտասարդները ակտիվորեն մասնակցում են Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի աշխատանքներին ու այդպիսով նպաստում մայրաքաղաքի զարգացման ուղղված ծրագրերի իրականացմանը: Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է պատանիների և երիտասարդության շրջանում միության կողմից կատարվող աշխատանքների կարևորությունը և հատկանշել, որ այն ևս մեկ հնարավորություն է` ձևավորելու հայրենասեր, պատասխանատու և գիտակից սերունդ:

«Մենք կարևորում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք միտված են նպաստելու առողջ հասարակության կայացմանը։ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում մշտապես աջակցելու միության նմանատիպ բոլոր նախաձեռնություններին»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

ՀՄԸՄ կենտրոնական վարչության անդամ Բագրատ Եսայանը շնորհակալություն է հայտնել ընդունելության, ինչպես նաև հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը Երևանում անցկացված ՀՄԸՄ-ական 9–րդ մարզախաղերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից ցուցաբերված աջակցության համար և ընդգծել, որ քանիցս համոզվել են, որ քաղաքապետարանը իրապես վստահելի գործընկեր է:

Նաև նշվել է, որ միությունը պատրաստ է հետագայում ևս ակտիվորեն մասնակցել քաղաքապետարանի նախաձեռնություններին:

Բագրատ Եսայանը նաև տեղեկացրել է, որ հաջորդ տարի նախատեսված է անցկացնել համահայկական սկաուտական բանակում:

Քաղաքապետը Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը` աջակցելշարժմանը նոր ծրագրերի իրականացման հարցում և ցուցաբերելու անհրաժեշտ օժանդակություն:

Տպել Տպել