ՀՅԴ ԳՄ նախաձեռնությամբ` կցուցադրվեն ազատամարտիկ Սամվել Թադեւոսյանի ֆիլմերը

yerkir1ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը սեպտեմբերի 2-7-ը նախաձեռնել է Արցախի Հանրապետության Անկախությանը նվիրված միջոցառումների շարք: Միջոցառումների մեկնարկը տրվեց սեպտեմբերի 2-ին` Եռաբլուրից:

Այսօր` սեպտեմբերի 5-ին, ժամը 19:30-ին, Հյուսիսային պողոտայի սկզբնամասում (Աբովյան փողոցին հարող կողմից) հանդիպում-քննարկում «Խոնարհ հերոսներ» փաստագրական ֆիլմաշարի ռեժիսոր, սցենարիստ Սամվել Թադևոսյանի հետ:

20:00-ից կցուցադրվեն պատերազմի ողջ ընթացքն անցած ու իր տեսախցիկով Արցախյան հերոսամարտը վավերացրած ազատամարտիկ, ռեժիսոր Սամվել Թադեւոսյանի «Շուշիի լեգենդը», «Միացում», «Տաք արահետներ» ֆիլմերը:

Տպել Տպել