ՀՅԴ-ն ամենաակտիվն է եղել, ԲՀԿ-ն՝ ամենապասիվը

06.09.13-8831az-monԵրկուշաբթի՝ սեպտեմբերի 9-ին, կմեկնարկի Ազգային ժողովի 5-րդ գումարման 4-րդ նստաշրջանը: Աշնանային մեկնարկին ընդառաջ` “Մանդատ” հասարակական կազմակերպությունն ու parliamentmonitoring.am կայքն ամփոփել են նախորդ` 3-րդ նստաշրջանի գործունեության ուշագրավ դրվագներն ու դրա թվային պատկերը:

Փորձագետներից ու լրագրողներից կազմ

ված թիմը դիտարկել է խորհրդարանի գործունեությունը ու արձանագրել` այս նստաշրջանում աննախադեպ շատ են եղել խորհրդարանին տարբեր մարմինների կողմից ներկայացված ծրագիր, հաղորդում, հաշվետվությունները` ընդամենը 10: Դրանից, սակայն, Ազգային ժողովի վերահսկողական դերակատարումը չի մեծացել:

Ի տարբերություն նախորդ նստաշրջանի, թեկուզ աննշան, բարձրացել է ԱԺ-ի օրենսդրական գործունեության աստիճանը, թեպետ առջեում դարձյալ գործադիրն է.

“Հետեւողականորեն դիտարկում ենք Ազգային ժողովի նախաձեռնողականության մակարդակը: Եթե դիտարկված նախորդ նստաշրջանի ընթացքում հարաբերակցությունը 94/6 էր, ապա այս անգամ` 84/ 16 է, բայց դարձյալ հօգուտ կառավարության: Այսինքն, ընդունված օրենքների 84 տոկոսի հեղինակը կառավարությունն է, 5 անգամ ավելի ակտիվ օրենսդրից”,- ասա “Մանդատ” հ/կ նախագահ Լուսինե Վասիլյանը։

Բացի օրենսդրությունից, կազմակերպությունը եւ parliamentmonitoring.am-ի վիճակագրական ծրագիրը դիտարկել են նաեւ պատգամավորների ու խմբակցությունների ակտիվությունը նստաշրջանի ընթացքում: Պարզվել է, որ ՀՀԿ խմբակցության ակտիվությունը մեծացել է, բայց առայժմ միայն նախորդ նստաշրջանում իր իսկ գործունեության համեմատ, ՕԵԿ-ի քվեարկությունների պատկերը ՀՀԿ-ի կրկնությունն է, ամենաշատը դեմ քվեարկել է ՀԱԿ-ը, ամենակտիվը եղել է ՀՅԴ-ն, իսկ ԲՀԿ-ն պասիվացել է: ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխնյանը փորձեց բացատրել, թե ինչու. “Պատգամավորը կարող է հնչեցնել 1 հարց, բայց այնպիսի մի հարց, որը կալեկոծի քաղաքական դաշտը, մինչդեռ կարող են հնչել տասնյակ հարցեր, որոնք ընդամենը կունենան ջրաղացին ջուր լցնելու նպատակ”:

Parliamentmonitoring-ի դիտարկման արդյունքները, հատկապես պատգամավորների բացակայությունների ու քվեարկություների վերաբերյալ, հաճախ է քննարկվում. ասում է ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Արձանագրվող թվային պատկերը նաեւ ազդեցություն թողնում է. “Մի տեսակ մրցակցություն է մտնում պատգամավորների մեջ: Այս նախաձեռնությունը կարելի է ասել դրական ճնշում է` կանխարգելիչ նշանակությամբ”:

Նախորդում սկսել, առաջիկայում էլ parliamentmonitoring-ը շարունակելու է համեմատել պատգամավորներին` ըստ հայտարարագրած ունեցվածքի, ունեցած ելույթների ու հնչեցրած հարցերի, քվեարկությունների: Տեղում պարզվեց, որ Տիգրան Ուրիխանյանն ու Արծվիկ Մինասյանն, օրինակ, ոչ մի նման քվեարկություն չունեն: Արծվիկ Մինասյանն, ի դեպ, Ազգային ժողովի ամենակտիվ պատգամավորն է: Նա նաեւ մեկն է այն երկու պատգամավորներից, որոնք հարկ են համարել պատասխանել կայքի ընթերցողներից ստացած նամակներին: Նամակագիրը հարցել է. “Որտեղ են Առաջին հանրապետության փողերը”: Պատգամավորի միջոցով պատասխանել է առաջին հանրապետության վարչապետը. “Սիմոն Վրացյանը այդ մասին մանրամասն գրել է: Ես ի պատասխան քաղաքացու հարցման` նրան եմ ուղարկել Սիմոն Վրացյանի նամակը”:

yerkirmedia.am

Տպել Տպել