Համաներում անցկացնելը կարեւոր է Հայաստանի համար

աղվան1Արդեն տեղեկացրել ենք, որ նախագահը համաներում հայտարարելու առաջարկ է ներկայացրել ԱԺ:

Լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ նախագիծը դեռևս չի բաժանվել պատգամավորներին, կբաժանվի, կծանոթանանան և ըստ այդմ, կարող են կարծիք հայտնել:

Համաներմանն առհասարակ Աղվան Վարդանյանը դրական է վերաբերվում: «Բնականաբար անհրաժեշտությունը մենք չպետք է որոշենք, ԱԺ-ին առաջարկելը դա նախագահի իրավասությունն է: Մեր կլալանավայրերը չափից ավելի ծանրաբեռնված են, կան բազմաթիվ հանցանքներ, զանցանքներ, հանցագործություններ նույնիսկ համաներման դեպքում և ճիշտ աշխատանքի դեպքում ճիշտ կլինի այդ մարդկանց ազատել»,-նշեց Վարդանյանը:

Լրագրողի հարցին, թեր 2011-ի ժամանակ քաղբանտարկյալ ձևաչափի տակ մտնող մարդիկ ևս ազատ արձակվեցին, այս դեպքում հնարավոր համարում եք՞ նման բան, Վարդանյանը նշեց, որ իր համոզմամբ, մենք ունենք միայն մեկ բանտարկյալ, որը քաղբանտարկյալ հասկացողության հինգ չափանիշներից մեկին ինչ-որ չափով առնչվում է:

Վարդանյանը Տիգրան Առաաքելյանի դեպքում չցանկացավ քաղբանտարկյալ եզրույթն օգտագործել:

«Չէի ուզենա այդ ձևակերպումով խոսել, բայց այն, որ հինգ չափանիշներից մեկին ինչ-որ չափով համապատասխանում է, դա հաստատ է: Կտեսնենք, համաներման տեքստը կգա, կորոշենք` ինչ ենք անում»,-նշեց Վարդանյանը:

Տպել Տպել