ՀՅԴ ներկայացուցիչը Նիւ Եորքում մասնակցեց Ընկերվար Միջազգայնականի նախագահութեան նիստին

20130926-MarioNԵՐԵՒԱՆ (ՀՅԴ մամլոյ դիւան, 2013թ. հոկտեմբերի 1) – Սեպտեմբերի 26-ին, ՄԱԿ-ի Նիւ Եորքի կենտրոնատեղիում, գումարուեց Ընկերվար Միջազգայնականի նախագահութեան նիստը, որը վարում էր կազմակերպութեան նախագահ, Յունաստանի ՓԱՍՈՔ կուսակցութեան նախկին ղեկավար եւ երկրի նախկին վարչապետ Ճորճ (Եորղոս) Փափանդրէուն։ Ներկայ էր նաեւ կազմակերպութեան գլխաւոր քարտուղար Լուիս Այալան։

Ժողովի գլխաւոր թեմաներն էին աշխարհում նոր ժողովրդա¬վարութիւնների համար պայքարներում զարգացումները (ինչպէս՝ Սիրիայում եւ Եգիպտոսում, հատուկ ուշադրութիւն դարձնելով խաղաղութեան, անվտանգութեան եւ մարդու իրաւունքներին) եւ աղքատութեան վերացման եւ հաւասարութեան հաստատման համար ընկերվար-ժողովրդավար հանձնառութիւնը։

Ժողովին ՀՅԴ-ի կողմից մասնակցեց Ընկերվար Միջազգայնականի փոխնա-խագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մարիօ Նալպանտեանը։ Որպէս կազպակերպութեան փոխնախագահ եւ կամ հրաւիրեալ, ժողովին մասնակցեցին նաեւ Մալիի նորընտիր նախագահը (Ibrahim Boubacar Keita), Պելգիայի, Ալբանիայի, Մավրիկիոսի եւ Մալթայի վարչապետները (յաջորդաբար՝ Elio Di Rupo, Edi Rama, Ram Goolam եւ Joseph Muscat), ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագոյն յանձնակատարը (António Guterres) եւ Ամերիկյան պետութիւնների կազմակերպութեան Գլխաւոր քարտուղարը (José Miguel Insulza)։ Ժողովին տարբեր պահերի մասնակցեցին նաեւ Անգոլայի փոխնախագահը (Manuel Vicente), Ռումինիայի արտաքին գործերի նախարարը (Titus Corlatean), Բոսնիա եւ Հերցեգովինայի արտաքին գործոց նախարարը (Zlatko Lagumdzija) եւ Անգոլայո արտաքին գործոց նախարարը (George Rebelo Chicoty)։

Ժողովի ընթացքին, Սիրիայի հարցի քննարկման ժամանակ, խօսք առաւ նաեւ ՀՅԴ Ներկայացուցիչը։ Մ. Նալպանտեանը ԸՄ նախագահութեան եւ միւս մասնակից-ների ուշադրութիւնը հրաւիրեց յատկապէս Սիրիայի հայութեան խնդիրներին վրայ։ Ան շեշտեց միջազգային մարդասիրական օժանդակութիւնը Սիրիայում գտնուող ժողովրդի բոլոր հատուածներին հասանելի դարձնելու անհրաժեշտութիւնը. կարեւորեց ընդհանրապէս փոքրամասնութիւնների եւ յատկապէս հայ համայնքի նաեւ համայնքային կարիքներին՝ մասնաւորաբար կրթական համակարգին միջազգային օժանդակութիւն տրամադրելը. անդրադարձաւ հարեւան որոշ երկիրների, այս դէպքում՝ Թուրքիայի կողմից սիրիա¬հայերի անցքի առաջ պարբերաբար ստեղծուող արհեստական դժուարու-թիւններին։

Սիրիահայութեան մարդասիրական խնդիրներին անդրադարձաւ նաեւ Ընկերվար Միջազգայնականի նախագահը։
ՀՅԴ ներկայացուցիչը ելոյթ ունեցաւ նաեւ երբ քննարկւում էր Եւրոմիութեան արեւելեան հարեւանութիւն ծրագրին մասնակից երկրների (Եւրասիական) Մաքսային միութեան հետ յարաբերութիւնների հարցը։ Մաքսային միութեանը միանալու Հայաստանի կեցուածքի գծով, Մ. Նալպանտեանը շեշտեց, որ անհրաժեշտ է ըմբռնումով մօտենալ, մանաւանդ հաշուի առնելով, որ Եւրոմիութիւնը Հայաստանում մեծ ներդրում-ներ չի կատարել եւ չի նպաստել նոր աշխատատեղերի հաստատմանը. Միաժամանակ՝ Հայաստանը պատրաստ է Եւրոմիութեան հետ շարունակել խորացնել իր քաղաքական եւ հասարակական յարաբերութիւնները։

Օրակարգի մնացած հարցերի քննարկումից յետոյ, ԸՄ նախագահութեան ժողովը որոշեց որ կազմակերպութեան Խորհուրդի յաջորդ ժողովը գումարուի Իսթանպուլում, 2013թ. նոյեմբերի 11-12-ին, Ժողովրդահանրապետական (CHP) կուսակցութեան հիւրընկալութեամբ։ Խորհուրդի ժողովը կարեւորութեամբ անդրադառնալու է ժողովրդա-վարութեան համար պայքարների տագնապներին, յատկապէս Միջին Արեւելքում եւ Հիւսիսային Աֆրիկայում, ինչպէս նաեւ խաղաղութեան եւ անվտանգութեան սպառնացող հակամարտութիւնների։ Խորհուրդի ժողով նաեւ անդրադառնալու է համաշխարհային տնտեսութեան զարգացման համար կենտրոն-ձախ տեսլականին, յատուկ շեշտ դնելով աճի, աշխատատեղերի եւ հաւասարութեան, ինչպէս նաեւ զարգացման համար մի նոր օրակարգի վրայ։

Ընկերվար Միջազգայնականը (Socialist International) ընկերվար-ժողովրդավարական, ընկերվարական եւ աշխատաւորական կուսակցութիւններ համախմբող համաշխարհային կառոյց է։ Այն համախմբում է բոլոր մայրցամաքներից աւելի քան 140 երկրների 170 քաղաքական կուսակցութիւններ եւ կազմակերպութիւններ։

ԱՊՀ երկրների կուսակցութիւններից լիիրավ անդամի կարգավիճակ ստացած առաջին կուսակցությունը Հայ Յեղափոխական Դաշնակցությունն է եղել (2003թ)։ ՀՅԴ Բիւրոյի անդամ Մարիօ Նալպանտեանը կազմակերպութեան փոխնախագահ է, իսկ ՀՅԴ Բիւրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը՝ ԱՊՀ, Կովկասի եւ Սեւծովյան տարածա-շրջանային յանձնախմբի համանախագահ։ ՀՅԴ նաեւ անդամ է կազմակերպութեան կազմակերպութեան ֆինանսների եւ վարչական յանձնախմբի։ ՀՅԴ համապատասխան կառույցները լիիրավ անդամ են Կանանց Ընկերվար Միջազգայնականին (SIW) եւ Ընկերվար Երիտասարդների Միջազգային Միության (IUSY)։

ՀՅԴ Մամլո դիվան

01/10/2013

Տպել Տպել