Ցմահ ազատազրկվածների մեջ կան մարդիկ, որոնք արժանի են մարդասիրական մոտեցման

g_image«Չի կարող չորս տարվա մեջ երեք անգամ համաներման ակտ իրականացվի, բայց քրեակատարողական հիմնարկները մնան այդքան ծանրաբեռնված: Սա նշանակում է, որ մենք կա՛մ քրեածին ազգ ենք, ինչի հետ ես համաձայն չեմ, կամ պարտավոր ենք լուրջ վերանայումներ իրականացնել քրեական արդարադատության համակարգում»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

Նշենք, որ Ազգային Ժողովն այսօր շարունակեց քննարկել համաներում հայտարարելու մասին ՀՀ նախագահի որոշումը:

Պատգամավորը ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ, ելնելով նախորդ համաներումների փորձից, օրենքի դրույթը տարբեր ձևերով է կիրառվել ու մեկնաբանվել և ընդգծեց, որ այսօր անհրաժեշտ է, որպեսզի մեկ հստակ ու միատեսակ մեկնաբանություն լինի: Նաև անդրադարձավ ցմահ ազատազրկվածներին՝ նշելով, որ նրանց վրա, իհարկե, համաներումը չի տարածվում, բայց. «Սա, հասկանալի է, լուրջ հարց է, բայց ցմահ ազատազրկվածների մեջ կան մարդիկ, որոնք կարող են շատ ավելի արժանապատիվ լինել, քան նրանք, ովքեր ազատության մեջ են: Կան մարդիկ, չեմ ասում բոլորը, որոնք արժանի են մարդասիրական մոտեցման, որին արժանացել են թե՛ անազատության մեջ անցկացրած տարիներով, թե՛ իրենց վարքով ու բարքով»,- նշեց Ա.Մինասյանը:

Հնչեցրեց նաև երկու առաջարկ. Նախ, քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածության դեմ պայքարում առաջարկեց այն անձանց, ովքեր ոչ ծանր, հիմնականում տնտեսական հանցագործություններ են իրականացրել, նրանց մեկուսացնեն ինչ-որ տարածքում, այլ ոչ թե ազատազրկեն: Իսկ երկրորդն էլ՝ դիմելով արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին Ա.Մինասյանը առաջարկեց 149-154 հոդվածները ամբողջությամբ տեղափոխել այն բաժին, որի վրա համաներում չի տարածվում:

panorama.am

Համաներման նախագծի քվեարկությունը հետաձգվեց մինչեւ վաղը:

Տպել Տպել