Հրայր Կարապետյանը՝ իր՝ գլխավոր հյուպատոս նշանակվելու մասին

Եթե Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Հրայր Կարապետյանին Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս նշանակվելու վերաբերյալ առաջարկ լինի, նա կմտածի այդ ուղղությամբ:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրայր Կարապետյանը:

ՀՅԴ անդամի համար ընդունելի կլինի այդ առաջարկը, քանի որ տասը տարի աշխատել է ՀԱՊԿ-ում: «Կարծում եմ՝ եթե նման առաջարկ լինի, ես կմտածեմ»,- ասաց նա:

Հրայր Կարապետյանն ասաց նաեւ, որ իրեն գլխավոր հյուպատոս նշանակելու մասին լսել է լրատվամիջոցներից, բայց լուրջ չի վերաբերել: Հրայր Կարապետյանը չգիտի՝ իրեն կնշանակեն գլխավոր հյուպատոս, թե՝ ոչ: «Ես, համենայն դեպս, հյուպատոս չեմ, Երեւանում եմ ապրում»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե իշխանությունից պաշտոններ ստանալը վատ չի ազդի Դաշնակցության քաղաքական գծի վրա, Հրայր Կարապետյանն ասաց, որ ինքը ՀՅԴ ոչ մի մարմին չի ներկայացնում, շարքային դաշնակցական է եւ չի կարծում, որ լիազորված է ՀՅԴ-ի անունից մեկնաբանություններ տալ:

news.am

Տպել Տպել