Մենք պետք է ունենաք եվրոպացիների հետ ազատ առեւտրի ասոցացման հետ համաձայնագիր` լինելով Մաքսային միության անդամ եվրասիական տարածքում

լոքյանՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանի ելույթը «Արցախահայության ազգային-ազատագրական պայքար. Գյուլիստանից մինչև մեր օրերը» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ

Արցախի տնտեսությունը շատ կողմերով ինտեգրված է Հայաստանի տնտեսության հետ, իսկ Հայաստանի տնտեսության դժվարությունները նույնպես գալիս են տարածաշրջանային պրոբլեմներից:

Քաջատեղյակ եք, որ ունենք փակ ճանապարհներ, որը բազմաթիվ անգամ մեծացնում է մեր ապրանքների վրա վերադիր ծախսերը, նույնիսկ իր հարեւանների հետ մրցակցության պայմաններում մեր ցանկացած ապրանքատեսակ, երբ հասնում է որոշակի ճանապարհներով միջազգային շուկա` դա լինի Ռուսաստան կամ Եւրոպա, մինիմում մոտ 15- 18 տոկոս մեր ապրանքների ինքնարժեքը բարձրանում է: Չունենք ծով, որից բնականաբար պետք է օգտվեր նաեւ Արցախը, դա նաեւ Արցախի տնտեսությանն է վերաբերում:

Մենք բլոկադային պայմաններում կարողանում ենք գոյատեւել եւ զարգանալ: Սա նույնպես համաշխարհային հանրությանը ներկայացվելիք խնդիր է, որի վրա պետք է սեւեռվի մեր բարեկամների, պատգամավորների եւ լոբիստների ուշադրությունը, որպեսզի այս անհավասարաչափությունը, այս դիզբալանսը մենք կարողանանք վերացնել:

Այսօր Հայաստանն իր տնտեսության բավականին լուրջ մասով առեւտրի մեջ է գտնվում Եւրոմիության երկրների հետ:

Եթե ուշադիր հետեւեք մեր առեւտրային բալանսի կազմությանը, ապա կտեսնեք, որ ամենամեծ միությունը, որի հետ մենք առեւտրային հարաբերություններ ենք վարում, դա Եւրոմիությունն է: Այն մոտավորապես կազմում է տարեկան շուրջ 600 մլն դոլար արտահանում, երբ Ռուսաստանի Դաշնություն մենք 506 մլն-ի չափով ենք մենք արտահանում իրականացնում:

Շատ կարեւոր է, որ մեր բարեկամներն ամբողջ աշխարհում հասկանան, որ Հայաստանը, Արցախը իր ձեւավորված, իր զարգացման արժեքներով դավանում է Եւրոպական արժեքներին: Քանի որ դրա ամենահին կրողներից մեկն է եղել եւ սկսած 2003 թվականից Հայաստանի Հանրապետության տնտեսությունը նույնականացվում էր Եւրոպական տնտեսությունների հետ:

Սակայն աշխարհաքաղաքական եւ այլ պայմանների թելադրանքն այսօր մեզ տարել է Ռուսաստանի Դաշնության Մաքսային միություն` Ղազախստանի եւ Բելառուսի հետ, որը ես կարծում եմ, որ ճանապարհ է, որը կարող է մեր տնտեսության արտահանման բալանսը մեծացնել, բայց սա չպետք է նշանակի, որ եւրոպացի բարեկամները պետք է ազատ առեւտրի ասոցացման պայմանագիրը Հայաստանի հետ չստորագրեն:

Եւրոպացիները պետք է շատ լավ, մանրամասն ուսումնասիրեն եւ գիտակցեն, որ Հայաստանը մի այնպիսի իրականության մեջ է հայտնվել, որտեղ եվրոպացիների օժանդակությունն այս հարցում կարող է շատ ու շատ բանով փոխել մեր երկրի ճակատագիրը: Մենք պետք է ունենանք եվրոպացիների հետ ազատ առեւտրի ասոցացման հետ համաձայնագիր` լինելով Մաքսային միության անդամ Եւրասիական տարածքում:

Մեր երկիրը բնական մի շարք պայմաններից զրկված է` չունի ճանապարհ, ծով, շրջափակման մեջ է գտնվում Թուրքիայի կողմից, որը փակել է մեր սահմանը դեպի Եվրամիություն:

Սրանք ֆակտորներ են, որոնք ազդում են Արցախի տնտեսության վրա, բայց, փառք Աստծո, մենք պետք է ֆիքսենք մի բան, որ տարեց տարի տնտեսական աճը, նոր ձեռնարկությունների հիմնումը, առեւտրային բալանսի փոփոխությունը ` ներմուծում, արտահանում Արցախում եւ Հայաստանում գնալով դրական արդյուքներենէ ձեռք բերում:

Ներկայացրեցի այն հիմնական շտրիխները, որոնք քաղաքական, տնտեսական կոմպլեքսում կարող են ազդեցություն ունենալ Արցախի եւ Հայաստանի ընդհանուր զարգացման, բարեկեցոււթյան եւ սոցիալական խնդիրների լուծման համար:

10.10.2013թ.

Տպել Տպել