Կան հսկայական թվով հոգևորականներ, որոնք դուրս են օրենսդրական կարգավորման դաշտից

ԱրծվիկՀոգևոր դասի ներկայացուցիչները ներկայումս աշխատանքային օրենսդրությունից դուրս են, և ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նպատակահարմար է գտնում նրանց բերել օրենսդրական դաշտ: «Որպես ՀՀ քաղաքացիներ նրանք, փաստորեն, չեն էլ կարողանում օգտվել սոցիալական պաշտպանության` կենսաթոշակային համակարգից», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արծվիկ Մինասյանը:

Ժողովրդի շրջանում ընդունված խոսքը, թե հոգևորականին պահում է ժողովուրդը արդեն անցյալում է և ըստ Մինասյանի, քաղաքացիական հասարկության պայմաններում, սահմանադրական հանրապետության պայմաններում հոգևորականները պետք է հնարավորություն ունենան պաշտպանվել օրենքով:

«Մենք ունենք հսկայական թվով հոգևորականներ, որոնք փաստացի դուրս են օրենսդրական կարգավորման դաշտից: Նրանք ոչ միայն չեն կատարում վճարումներ սոցիալական պաշտպանության համակարգին, այլ նաև հետագայում, երբ կարիքն են զգալու սոցիալական պաշտպանության համակարգից օգտվելու փաստորեն, իրենց կատարած աշխատանքին համարժեք, չեն ստանալու անհրաժեշտ կենսաթոշակ: Մինչև հիմա ոչինչ չի արվում` նրանք ոչ աշխատանքային պայմանագիր ունեն, ոչ գրանցված են որպես աշխատողներ, որևէ վճարում չեն կատարում սոցիալական ապահովության հիմնադրամին: Քանի որ հոգևոր դասը զբաղվածության ոլորտում հիմա մեծ կշիռ է զբաղեցնում, դա նշանակում է, որ մենք եկեղեցու հետ այդ հարցը գոնե քննարկելու անհրաժեշտություն ունենք: Չեմ ասում, որ պետությունը այնքան մխրճվի հոգևոր կյանքի մեջ, որ փորձի բոլոր հարցերին կագավորում կամ միջամտություն ցույց տա, բայց գոնե իրավունքների պաշտպանության տեսակետից մենք կարծում եմ, մտածելու բան ունենք», -հավելեց Արծվիկ Մինասյանը:

panorama.am

Արծվիկ Մինասյան. Գործազրկության նպաստը չպետք է վերացնել

ԱրծվիկԿառավարության կողմից ներկայացված «Զբաղվածության մասին» օրինագիծը, որը պետք է հայաստանյան օրենսդրության համակարգային օրենքներից մեկը լինի, իրականում զբաղվածության խնդիրը չի լուծելու. այսօր ԱԺ նիստին հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Ավելին, ըստ նրա՝ դեռ մի բան էլ սոցիալական օգնության 18 000 նպաստից են ցանկանում զրկել գործազուրկներին, ընդամենը նման պասիվ ծրագրերը ակտիվներով փոխարինելու փոխարեն: Արծվիկ Մինասյանը հարց է բարձրացնում, որ օրինագծում նշվում է, թե 100 հազար աշխատեղերի համար է ծրագիրը, մինչդեռ ըստ նրա, այդպես էլ կոնկրետություն չկա, թե այդ աշխատատեղերը ինչ ձևերով են ստեղծվելու։

«Այն, ինչ փորձ է արվում ներկայացնել, թե այս օրենքով Հայաստանում զբաղվածության խնդիրն է լուծվելու, այդպես չէ։ ՀՀ-ն պարտավոր է լրիվ զբաղվածություն ապահովել, պետական քաղաքականությունը պետք է դրան ուղղված լինի, որի պարտավորությունը ՀՀ-ն ստանձնել է միջազգային կոնվենցիայով և ամրագրել Սահմանդրության մեջ»,-ասաց նա և ավելացրեց, թե Կառավարությունը նպատակ չի դնում լրիվ զբաղվածություն ապահովել, այլ ընդամենն օգտագործում է կայուն զբաղվածություն տերմինը։

«ՀՀ-ի ներկա սոցիալ-տնտեսական պայամաններում կայուն զբաղվածությունը ոչինչ տվող ձևակերպում է»,-նշեց նա։

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ այս օրենքը ոչ միան պետք է սոցիալական պաշտպանության միտված քայլեր ներկայացնի, այլ նաև ֆինանսական, հարկային քաղաքականության տեսակետից լուծումներ առաջարկի, ինչը, սակայն, բացակայում է։

«Ձևականությունը պահպանված է վերից վար, արդյունքում ոչ մի առաջընթաց չենք կարող ապահովել»,-ասաց նա։

Արծվիկ Մինասյանը նկատում է, որ Հայաստանում գործող ծրագրերը՝ գործազրկության նպաստ և այլն, ոչ թե պետք է վերանան, այլ ակտիվ ծրագրերով իրենց տեղը զիջեն։ «Իսկ ի՞նչ է արվում՝ կրճատվում է սոցիալական գործազրկության նպաստը, որպեսզի գումարները տանեն այլ ծրագրերի վրա։ Այդպես չի լինում, եթե ձեր ծրագրերն արդյունավետ են, ինքը ավտոմատ ծրագրի ֆինանսավորումը տանում է դեպի ակտիվ ծրագրերը, բայց մի կտրեք մարդուն այդ գումարի իրավունքից, թողեք քաղաքացին ընտրի աշխատելու և ոչ թե նպաստ ստանալու տարբերակը»,-ասաց նա և ընդգծեց, որ մարդուն նպաստից զրկելը Եվրոպական սոցիալական խարտիայի կոպտագույն խախտում է։

Ի վերջո Արծվիկ Մինասյանը հասկանում է, որ այս ծրագրով ընդամենը ոչ թե գործազրկություն են ուզում կրճատել, այլ վիճակագրությունը փոխել՝ ցույց տալու համար, թե թվերով քիչ գործազուրկներ կան, մինչդեռ իրականում դրանց թիվը չի կրճատվի։

«Սրանով թվեր են միայն փոխվելու, թե իրականում մեր գործազրկության մակարդակը 5% է, բայց իրականում 20% է, է հետո, ի՞նչ ենք շահում դրանից։ Այդ գեղեցիկ թվերը ներկայացնել միջազգային կառույցներին, որոնց իսկի պետք չի քո երկրի վիճակը, իրենց պետք է, որ իրենց առաջարկություներն իրականացվեն։ Բայց մենք պետք է հասկանանք չէ՞, որ երկիրը առաջ տանելու համար անհրաժեշտ է ստեղծել աշխատատեղ, չի կարող երկիրը ավելիին գնալ, եթե այդ քաղաքականությունն է շարունակվում, չենք կարող արտագաղթի դեմն առնել»,-նշեց նա։

tert.am

Տպել Տպել