Վերահսկիչ պալատի անկախությունից բան չմնաց

Արմեն ՌոստՎՊ նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանի վերաբերյալ ԱԺ ՀՅԴ խմբակցության դիրքորոշումը հայտնելիս խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նախ նշեց, որ իրենց տեսակետը կապ չունի Իշխան Զաքարյան անձի հետ:

Ըստ նրա` Հայաստանում սահմանադրականությունը խախտված է, իսկ դրա մշտադիտարկումն իրականացնող Վերահսկիչ պալատը պետք է առաջադրեր հակակշիռների լուրջ տարրեր: Սակայն խախտված են այդ հարաբերությունները, Սահմանադրության մշտադիտարկումը խախտված է: «Վերահսկիչ պալատի անկախությունից էլ բան չմնաց: Մեր աչքերի առաջ տեղի ունեցավ այդ անկախության չեզոքացումը»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Նա կարծիք հայտնեց, որ նախագահի մոտ խորհրդակցությունից հետո մեղադրողները դարձան մեղադրվողներ: Վերահսկիչ պալատը սկսեց պաշտպանվել, քանի որ իրադրություն փոխվեց, ու ՎՊ-ն հայտնվեց լուրջ ճնշումների տակ: Ահա` ինչու, ըստ պատգամավորի, լուրջ բացահայտումներ ակնկալել ՎՊ-ից հնարավոր չէ: Արմեն Ռուստամյանը կարևորեց ընդդիմություն-իշխանություն միասնական օղակի գործունեությունը, որտեղ ընդդիմությունը իր գործառույթները պետք է իրականացներ: «ՎՊ նոր նախագահը չի շարունակելու այն, ինչ սկսել էր: Նա ենթակա է նշանակող-ազատողի կամքին: Նա չի կարող անկախ լինել»,- ասաց պատգամավորը:

Ռուստամյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ն անիմաստ է համարում մասնակցությունը քվեարկությանը, քանի որ չեն ակնկալում անկախություն ՎՊ նախագահից, նաեւ նշեց, որ Իշխան Զաքարյանի անձն այստեղ կապ չունի, պետական հիմքերի մասին է խոսք գնում:

yerkir.am

Տպել Տպել