ՀՅԴ կազմակերպությունները Եռաբլուրի բարձունքում հիշատակի արարողություններ էին կազմակերպել

11.11.13-7621hjd erablurԵռաբլուրի բարձունքում կիրակի վաղ առավոտյան արդեն բոլոր ազատամարտիկների շիրիմներին թարմ ծաղիկներ էին: Մեկ անգամ եւս հիշել, թե ի՞նչ գին ունի խաղաղությունն ու ովքե՞ր այն տվեցին` երիտասարդներին պատմում էին մարդիկ, ովքեր խախաղության համար պայքարում էին մարտի դաշտում:

“Միջացառումը ճիշտ ու տեղին է, քանի որ գնահատել ու արժեւորել զոհաբերությունը, գնահատել, որ սերունները հասկանան, որ Հայրենիքը պաշտպանելը սուրբ գործ է, երկրի պաշտպանությունն առաջնային է”,- ասաց ՀՅԴ ազատամարտիկների հանձնախմբի ատենապետ Իգոր Սարգսյանը։

Եռաբլուր այցելությունը հերթականն է այն բազմաթիվ միջոցառումներից, որ կազմակերում են Հայ օգնության միության եւ Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամները:

“Մեր բոլոր կազմակերպությունները` ՀՕՄ, Երիտասարդական միություն, Նիկոլ Աղբալյան ուսանողական, Ազատամարտիկների հանձնախումն, ահել ու ջահել միասին, ի մի գալով, եկել ենք մեր հարգանքի տուրքը մատուցեու ազատամարտիկներին, որոնք պահեցին մեր երկիրը, որ կարողանաք ապրել խաղաղ պայմաններում”,- ասաց Հայ Օգնության միության Հայաստանի շրջանային վարչության անդամ Ժենիկ Բաբումյանը։

“Գաղափարը հետեւյալն է` հիշել զոհված ազատամարտիկներին, վառ պահել նրանց հիշատակը: Կազմակերպել ենք ծառատունկ, 50 եւ ավելի ծառեր են տնկվել, ՀՅԴ երիտասարդները միասնական ջանքերով աշխատանքները կատարել են, հիմա էլ ծաղիկներ ենք դնելու”,- ասաց ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ Ռուսլան Բարսեղյանը։

Եռաբլուրում արդեն ավելի քան 50 եղեւնի տնկված է հենց այս միությունների ջանքերով: Մինչ հերթական անգամ տնկիները ցանկանում են ջրել` եղանակն առաջ է անցնում: Անձրեւը, սակայն, չի խանգարում նույնիսկ բժշկական միջամտությունների համար:

Ոսկրածուծի ռեեստրի հերթական դոնորագրումը հենց Եռաբլուրում հատուկ խորհուրդ ունի: 25 հազար դոնորներին ավելանում են եւս մի քանիսը. գուցե հենց նրանցից մեկը շուտով իմանա, որ կարող է փրկել աշխաչհի որեւէ անկյունում ապրող հիվանդի կայնքը, ինչպես նախորդ նման դոնորագրումից հետո: Ապրիլ 24-ից առաջ ջահերով երթի ընթացքում դոնորագրված երիտասարդը դարձավ իտալացի աղջկա այսուհետ արյունակցական բարեկամը:

Միջոցառման կազմակերպիչները եկել էին նաեւ Եռաբլուրի աշխատակազմի համար նվերով՝ խոտհնձիչ մեքենա, որը որոշ չափով Եռաբլուրի աշխատակիցների աշխատանքը կթեթեւացնի:

Հարգանքի տուրք ու վերջում նաեւ` հոգեհանգստի արարողություն այն մարդկանց հիշատակին, ովքեր նահատակվեցին` հայրենիքի ազատությունն իրականություն դարձնելով:

yerkirmedia.am

Տպել Տպել