Իրենք էլ են մեր ասածներն ընդունում, բայց…

Արծվիկ ՄինասյանԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին կողմ քվերակած կառավարության 90 և ԱԺ պատգամավորների 80 %-ն ամբողջությամբ չի ծանոթացել փաթեթին:

Պատգամավորը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով նախագծի դեմ պայքարող քաղաքացիների պահանջներն անհիմն ու անհեթեթ համարող Ալեքսանդր Ղազարյանի հայտարարություններին, ասաց.

«Իրենք, չկարդալով օրենքի պահանջները, հեռուստատեսությամբ լսելով պաշտոնատար անձանց կոմից ներկայացված մի շարք ապատեղեկատվություններ, դրանք դարձրել են աստվածաշնչյան ճշմարտություն և իրենց թվում է, որ դա է ճիշտը որ դա, բայց դա այդպես չէ, թող մեկ անգամ համակարգն ամբողջությամբ կարդան , ես վստահ եմ, որ դրանից հետո դեմ կլինեն նախագծին»:

Մինասյանը նաև նշեց, որ եղել են իշխանության ներկայացուցիչներ, ովքեր ոչ հրապարակային խոսակցությունների ժամանակ համաձայնել են ՀՅԴ- առաջ քաշած տեսակետերին.

«Իրենք էլ են մեր ասածները ընդունում, բայց քանի որ հրապարակայնորեն պետք է պաշտպանենր կառավարությոն տեսակետը` չեն կարողանում ճշմարտությունն ասել»,-ասաց նա և հավելեց. «Մեր խորհրդարանում կարևոր չի, որ դու 100 տոկոս ճիշտն ես ասում, կարևորն այն է, որ անհրաժեշտ 66 կոճակները քո ձեռում չեն »:

Պատգամավորը սակայն հույս հայտնեց, որ արտախորհրդարանական այն ուժերն, ովքեր իսկապես մտահոգված են համակրագի փոփոխություններով, կմիանան իրենց և այ կերպ արդյունքի կհասնեն:

Տպել Տպել