ՀՅԴ ՀԵՄ-ի ֆլեշմոբը

hemԱյսօր ՀՅԴ ՀԵՄ-ը կազմակերպել էր ֆլեշմոբ՝նվիրված Վուդրո Վիլսոնի՝1920թ. նոյեմբերի 22-ին Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերաբերյալ Իրավարար վճռի (Arbitral Award) կայացմանը:

Ֆլեշմոբի նպատակը եղել է Հայաստանի արտաքին քաղաքական դոկտրինայում տեսնել Վիլսոնի Իրավարար վճռի իրականացման պահանջը՝ վճռի տակ ստորագրած 20 երկրներից, հատկապես Թուրքիայից և ԱՄՆ-ից: Հայաստանը, հանդիսանալով ՄԱԿ-ի անդամ երկիր, ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջոցով, համաձայն կանոնադրության 36-րդ հոդվածի՝ կարող է վերահաստատել իր տիտղոսը՝վճռով Հայաստանին հատկացված տարածքի վրա:

Տպել Տպել