ՀՅԴ ուսանողական միությունը բաց նամակ է հղել ՀՀԿ, ՕԵԿ երիտասարդական կազմակերպություններին

Նիկոլ-Աղբալյան LogoԲաց նամակ
ՀՀԿ, ՕԵԿ երիտասարդական կազմակերպություններին և ՀՀ-ում գործող պետական և ոչ պետական բուհերի ուսանողական խորհուրդներին

Սույնով Ձեր ուշադրությունն ենք հրավիրում պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենսդրական փաթեթում տեղ գտած մի շարք հարցերի վրա, որոնք անմիջականորեն վերաբերում են երիտասարդությանն ու ուսանողությանը:

Ըստ գործող կենսաթոշակային համակարգի՝ ԲՈՒՀ-երում քաղաքացու ուսումնառության (միայն առկա) և զինծառայության տարիները համարվում են որպես աշխատանքային ստաժ, այնինչ պարտադիր կուտակային համակարգի դեպքում թե’ ուսումնառության, թե’ զինծառայության տարիները, իսկ կանանց դեպքում՝ նաև ֆիզարձակուրդում եղած ժամանակաշրջանը չի ներառվում աշխատանքային տարիների մեջ:

Մի կողմ թողնելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների համար օրենքներում տեղ գտած բազմաթիվ ռիսկերն ու սահմանափակումները և ելնելով այն հանգամանքից, որ դուք հանդես եք գալիս որպես երիտասարդական, ուսանողական կազմակերպություններ` ակնկալում ենք վերոնշյալ երեք հարցերի հետ կապված ձեր հրապարակային և հստակ դիրքորոշումը։

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն

Տպել Տպել