ՀՅԴ երիտասարդականի մասնակցութիւնը «Խաղաղութիւն և ժողովրդավարութիւն» կուսակցութեան Երիտասարդական խորհրդաժողովին

unnamed (2)ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակը տեղեկացնում է, որ ՀՅԴ Երիտասարդականի պատուիրակութիւնը թուականիս նոյեմբերի 30-ին մասնակցեց Թուրքիայի քրդամէտ «Խաղաղութիւն և ժողովրդավարութիւն» կուսակցութեան Երիտասարդականի խորհրդաժողովին Տիգրանակերտում (Ամեդ, Դիարբեքիր)։unnamed (1)

Պատուիրակութեան անդամներն են Ռուբէն Ճանպազեանը և Սարգիս Տեկիրմենճեանը` Հայաստանից։

Խորհրդաժողովին հրաւիրուած էին մասնակցելու Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան (IUSY) անդամ կազմակերպութիւնները։ Ներկայ էին տարբեր երկրներից ժամանած երիտասարդներ։

«Խաղաղութիւն և ժողովրդավարութիւն» կուսակցութեան աւելի քան երեսուն հազար անդամներ և համակիրներ ներկայ էին Տիգրանակերտի «Սէյրանթափէ» մարզահամալիրում և նրա շրջակայքում, որտեղ տեղի ունեցաւ խորհրդաժողովը։

ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչները իրենց կոչն ուղղեցին ներկաներին` նախ հայերէնով, ապա` թուրքերէնով։ Ողջունելով «Խաղաղութիւն և ժողովրդավարութիւն» կուսակցութեան Երիտասարդական խորհրդի անդրանիկ խորհրդաժողովը, ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչները կենտրոնացան հայ և քուրդ ժողովրդների անցեալի յարաբերութիւնների և ներկայ մարտահրաւէրների շուրջ, յատուկ կանգ առնելով հայ-քրդական նորօրեայ փոխ-յարաբերութիւնների ու համագործակցութեան կարելիութեան վրայ, նշելով, որ այն պէտք է հիմնուի փոխադարձ յարգանքի վրայ, ի մտի ունենալով երկու ժողովրդների շահերը։

Ելոյթի աւարտին ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչները «Խաղաղութիւն և ժողովրդավարութիւն» կուսակցութեան Երիտասարդական խորհրդի անդամներին յանձնեցին յուշանուէր։

«Խաղաղութիւն և ժողովրդավարութիւն» կուսակցութիւնը Թուրքիայի խորհրդարանում ներկայացուած միակ կուսակցութիւնն է, որը ճանաչում է Հայոց Ցեղասպանութիւնը։ Այն հիմնադրուել է 2008 թ. և դիտորդի կարգավիճակով անդամակցում է Ընկերվար-Միջազգայնականին (Socialist-Internatioanal)։

ՀՅԴ Բիւրոյի
Երիտասարդական գրասենեակ
01.Դեկտ.2013 թ.

Տպել Տպել