Դաշնակցությունը դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին

Արծվիկ2014թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այսօր ելույթով հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ Դաշնակցությունը դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին եւ թվարկեց Դաշնակցության կողմից կառավարությանը ներկայացված բոլոր այն առաջարկությունները, որոնք մերժվել են առանց հիմնավորման ու տրամաբանության:

Նա նշեց, որ քանի դեռ ՀՀ տնտեսությունը հիմնված է անվստահելի գործողությունների վրա, որոնք չեն ստեղծում նոր արժեքներ, ակնկալել, որ կբարելավվի իրավիճակը, սուտ է ու կեղծ:

Պատգամավորի խոսքով` հաջորդ տարի 28 տոկոսով նվազելու է ներդրումների ծավալը, ինչը խոսում է կառավարության հանդեպ անվստահության մասին: Հետևաբար, ըստ պատգամավորի, քաղաքացիները չեն կարող մասնավոր ֆոնդերին վստահել իրենց պարտադիր կուտակային մասնահատումները: «Դուք պատրաստ չեք թուլացնել փոքր և միջին բիզնեսի նկատմամբ ճնշումները, դուք խեղդում եք նրանց հարկերով»,- ասաց պատգամավորը:

Տպել Տպել