Թուրքիան ապացուցեց, որ վախկոտ է. Դավութօղլուն հետնամուտքով մտավ հյուրանոց

cuyc1Առավոտից «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ հավաքված՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցի առնչությամբ բողոքի ակցիա իրականացնող եւ Ցեղասպանության ճանաչումը պահանջող՝ ՀՅԴ երիտասարդական միության, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության եւ ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության անդամներն այդպես էլ չտեսան Դավութօղլուին, որը Հայաստան է ժամանել՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։ Պարզվեց՝ Դավութօղլուն հետնամուտքից է մտել հյուրանոց, որտեղ այս պահին ընթանում է ՍԾՏՀ խորհրդի նիստը։MHM84052_copy

Բողոքարարները «Ամոթ, ամոթ» վանկարկումներով արձագանքեցին այդ լուրին։ Նրանք փորձեցին մոտենալ հյուրանոցի մուտքին, բայց ոստիկանները նրանց հետ մղեցին։

«Թուրքիան հերթական անգամ ապացուցեց, որ վախկոտ է, որ վախենում է առճակատվել պատմությանը, որ վախենում է կանգնել ու բաց աչքերով նայել Հայոց Ցեղասպանության ժառանգներին։ Քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Ցեղասպանությունը, միշտ էլ հետամուտքով է մտնելու, միշտ էլ փախեփախ է ման գալու։ Թող իմանան, որ մենք պահանջատեր ենք։ Եթե այսօր մենք չկարողացանք իրավունքով կամ միջազգային հանրության ճնշումով հասնել պատմության արդարությանը, մեր թոռները վաղը զենքով են հասնելու դրան»,- հայտարարեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը։MHM84064_copy

Նշենք, որ այսօր նաեւ թուրք լրագրողներ են եկել Հայաստան, որոնք նույնպես լուսաբանում էին իրենց արտգործնախարարի դեմ բողոքի ակցիան։ Դավութօղլուն այս պահին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում է։

ՀՅԵԴ երիտասարդները հյուրանոցի առջեւ հավաքվել էին STOP գրությամբ պաստառներով՝, որով STOP էին ասում Ցեղասպանությանը , STOP ուրացմանը, STOP պատմության խեղաթյուրմանը, STOP անարդարությանը: Գետնին թափված էին թուրքական դրոշներ՝ վրան խաչ քաշված։

Տեղեկանալով, որ Դավութօղլուն արդեն հյուրանոցում է, ցուցարարները հայտարարեցին, որ ավարտում են բողոքի ակցիան։

news.am

Տպել Տպել