Ազգային առաջին վիճակախաղի խաղարկությանը մնացել է երկու շաբաթ

artur1-Պարոն Աղաբեկյան, գրեթե երկու շաբաթ է մնացել «Ազգային առաջին վիճակախաղի» խաղարկությանը: Աշխարհի տարբեր երկրներից անհամբերությամբ են սպասում այդ օրվան: Մի քանի անգամ իրազեկել եք, որ ՀՅԴ-ն մեծ քանակությամբ վիճակախաղի տոմսեր է սպառել: Այսօր, երբ քիչ ժամանակ է մնացել խաղարկությանը, կմանրամասնեք, թե ի՞նչ փուլում է գտնվում եւ իրականում ինչպե՞ս է տեղի ունենում վիճախակախաղի տոմսերի սպառումը:

-Մեծ թվով տոմսեր արդեն սպառված են: ՀՅ Դաշնակցության Բյուրոն որոշում ուներ եւ աշխարհի բոլոր կոմիտեությունները լծված էին այդ գործին: Այս պահի դրությամբ մենք տեղեկություն ունենք եւ ուրախ ենք արձանագրելու , որ ՀՅԴ Լիբանանի, Կիպրոսի, Անգլիայի, Կանադայի, Հարավային Ամերիկայի Կենտրոնական կոմիտեություններն ամբողջությամբ սպառել են իրենց հատկացված տոմսերը:

Առանձնահատուկ պետք է նշել ՀՅԴ Լիբանանի եւ Կանադայի կառույցներին, որոնք ամենայն պատասխանատվությամբ լուրջ մասնակցություն են ունեցել այս գործին: Նշեմ միայն, որ Լիբանանի եւ Կանադայի կառույցները գնել են 10.000-ական տոմսեր:

Կցանկանայի խորին շնորհակալություն հայտնել հիշյալ մարմիններին, Լիբանանում Արցախի ներկայացուցչին եւ իմ կուսակցական ընկերներին, ովքեր ըմբռնումով մոտեցան այս ազգանվեր ծրագրին: Ես մեծ հույսով սպասում եմ նաեւ մյուս կառույցներից լավ լուրերի եւ հավատացած եմ եւ կարող եմ հպարտությամբ հայտարարել, որ այս նախաձեռնությունը հաջողված է եւ հասել է իր նպատակին:

aparaj.am

Տպել Տպել