Պիտի ստիպենք, որ օրենքը կասեցվի

սահմանադ3Հայաստանի Հանրապետությունը միապետություն չէ, այլ Սահմանադրական պետություն։ “Պիտի ստիպենք, որ օրենքը կասեցվի”,¬հայտարարել են “Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների” նախաձեռնության անդամները, ովքեր դեկտեմբերի 17-ին, ժամը 12:30-ին հավաքվելու են Ազատության հրապարակում։

Նախաձեռնողները նշել են, որ Սահմանադրական դատարանը վերջնակետ չէ, միայն դատական համակարգի միջոցով չէ, որ հարցը պետք է լուծվի: Երիտասարդները չեն բացառում, որ կարող են դիմել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

“Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների” նախաձեռնության անդամները դեկտեմբերի 17-ին, ժամը 12:30-ին հավաքվելու են Ազատության հրապարակում, որտեղից շարժվելու են Սահմանադրական դատարան: Այդ օրը” ԱԺ չորս խմբակցությունների դիմումի հիման վրա “Կուտակային կենսաթոշակների մասին” օրենքը կասեցնելու պահանջով գործը գնալու է Սահմանադրական դատարան։

Հարցին, երբ հանրապետության նախագահը արդեն իր դրական կարծիքը հայտնել է համակարգի վերաբերյալ, կարո՞ղ է Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչել օրենքը, նախաձեռնության անդանմերը հայտարարել են, Հայաստանի Հանրապետությունը միապետություն չէ, այլ Սահմանադրական պետություն։ “Պիտի ստիպենք, որ օրենքը կասեցվի”,¬հայտարարել է նախաձեռնության անդամ քաղաքագետ Դավիթ Մանուկյանը։

Նախաձեռնողները նշել են, որ Սահմանադրական դատարանը վերջնակետ չէ, միայն դատական համակարգի միջոցով չէ, որ հարցը պետք է լուծվի:

Տպել Տպել