Վահան Հովհաննիսյան. Ինչպես միշտ՝ մեզանում մարգարեն դրսից է


ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանիելույթը Ազգային ժողովում՝ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների վերաբերյալ:

Նկատեմ, որ մարտի 17-ին օրենքի փոփոխությունը ձեւակերպվեց այն կերպ, որ ակամայից բոլոր նրանք, ովքեր կողմ էին հրատապ, լարված իրավիճակում արտակարգ նիստ հրավիրելուն, ավտոմատ կերպով դարձան օրենքի համահեղինակ, ինչը դեռ այն ժամանակ շատերի տարակուսանքը հարուցեց: Շատերը դժվարանում էին ըմբռնել, թե ինչո՞ւ են օրենքը պաշտպանողները, տվյալ դեպքում` նաեւ Դաշնակցությունը, փորձում փոփոխություններ մտցնել օրինագծում:
Այն ժամանակ է, որ թույլ տրվեց սխալը, ինչի մասին մենք ասում էինք: Բայց քանի որ մեզանում մարgարեն միշտ դրսից է, մեր խոսքը տեղ չհասավ, եւ այսօր փորձ է արվում շտկել այն, ինչ առաջարկում էինք դեռ մարտի 17-ին: Ասեմ նաեւ, որ օրինագիծը քննարկվել է կոալիցիայում, եւ gործընկերության պարտավորությամբ մենք պաշտպանելու ենք օրենքի փոփոխությունները: Եվ ուզում ենք շեշտել. մարտի17-ը հետքայլ էր ժողովրդավարությունից մեր երկրում, եւ դա չլինելու դեպքում գուցեեւ Եվրախորհրդի 1609-րդ բանաձեւն ավելի մեղմ լիներ: Այն էլ է հասկանալի, որ այդ հետքայլը մեր կողմից կատարվեց պարտադրված, հանgամանքների ճմշման տակ, վատթարից խուսափելու նկատառումից ելնելով: Այսպիսով` այն, ինչ մենք անում ենք հիմա, վերադարձ է մինչեւ մարտի 17-ի ստատուս-քվոն, մինչեւ հարցի կարgավորման նախկին եղանակը:

Օրենքի 6-րդ հոդվածի շուրջ այդ օրերին կաբինետներում, միջանցքներում եւ այլուր ծավալվեցին կրքոտ բանավեճեր: Մենք պնդում էինք, որ այն քննություն չի բռնի: Մեր պնդումները հաջողություն չունեցան, եւ միայն հիմա դրանք արտացոլվեցին փոփոխությունների տարբերակում, ինչը մեզ ընդհանուր առմամբ բավարարում է: Սակայն դա չի նշանակում, որ մինչեւ փոփոխությունները առկա վիճակը մեզ բավարարում է: Օրենքն իր ամբողջությամբ լրամշակման եւ կատարելագործման կարիք ունի, եւ ես հորդորում եմ բոլոր խմբակցություններին` աշխատել այս ուղղությամբ:

Այո, երկրում վիճակը կայունացնելու մտահոgությամբ, մենք ժամանակ շահեցինք, բայց արդյո՞ք շահեցինք հարցերը կարgավորելու դաշտում: Մեծ ու փոքր հանրահավաքներ էլի եղան ու հնարավոր է` դեռ լինեն, եւ դժվար է ասել, թե այստեղ նվաճումներ ունենք: Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունների մեջ, որի լիարժեք եւ պաշտոնական թարgմանությունը այս պահին իմ ձեռքի տակ չկա, ասվում է հետեւյալը. «Այնքան ժամանակ, քանի դեռ հանրահավաքները խաղաղ ընթացք ունեն, դրանք չպետք է ցրվեն ուժային կառույցների կողմից: Իսկ եթե գրելը դառնում է անհրաժեշտ, ապա միտինգի կազմակերպիչները եւ մասնակիցները հստակ ու բարձրաձայն պետք է ասեն ոստիկանության սպասվող միջամտության մասին»: Ես չգիտեմ` մեր օրենքում ինչ-որ կերպ սա արտացոլվա՞ծ է, թե՞ ոչ:

Կարծում եմ` արտացոլված չէ: Հաջորդը. նախ` փաստաթղթում ասվում է, որ 3-5 օրերի ընթացքում հավաքի իրավունք ստանալը հետքայլ է, եւ դա կունենա երկու հետեւանք. առաջին` միջոցառման կազմակերպիչները մերժվելու դեպքում կունենան առնվազն 48 ժամ` դիմելու դատարան` իրենց անհամաձայնությունը պաշտպանելու համար, եւ երկրորդ` եթե իշխանությունները չեն զգուշացրել կազմակերպիչներին 72 ժամվա ընթացքում, որ արգելում են, ապա միջոցառումը կարող է տեղի ունենալ այնպես, ինչպես նշված է դիմումի մեջ:

Հարց է ծագում` այդ դեպքում էլ ի՞նչ 48 ժամվա ընթացքում դատարան տալու մասին է խոսքը, եւ արդյո՞ք մենք այս ամենը ճիշտ ենք ընկալում: Ինչեւիցե, մեր խմբակցությունը, ելնելով օրենքը առավել կատարելագործված տեսնելու մտահոգությունից, կողմ է քվեարկելու փոփոխություններին:

Եվ վերջում ուզում եմ կրկին հիշեցնել, որ մենք հաճախ փորձում ենք գտնել հետեւանքների պատասխանները եւ անտեսում ենք այն, որ հայաստանյան ընտրություններում, լինեն դրանք պառլամենտական թե նախագահական, միեւնույն է, տրամաբանական թվաբանությունը միշտ չէ, որ գործում է: Օրինակ` կան մի քանի փոխկապակցված բաներ` ժողովրդի համակրանքը, քվեատուփում հայտնված քվեները, այդ քվեների պատկերը հաշվելուց հետո եւ ամենավերջում` իշխանությունների ձեւավորումը: Այս չորս երեւույթները Հայաստանում փոխկապակցված չեն: Եվ այսօր ինչքան քվե ու կողմնակից ունի կոալիցիան` չենք կարող հաշվել պարզ թվաբանությամբ: Դա կհաշվենք մի քանի ամիս հետո, եթե կոալիցիոն համաձայնագրի մեջ ամրագրված նպատակադրումները կատարվեն:

Տպել Տպել