Հայոց ցեղասպանությունը դպրոցական ծրագրերում ներառելու բանաձևը մտել է Կալիֆորնիայի նահանգային վեհաժողով

747674(1)ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի վեհաժողովը հունվարի 27-ին կքննարկի Հայոց ցեղասպանության ուսուցումը Կալիֆորնիայի դպրոցների ուսումնական ծրագրերում ներառելու մասին AB-659 բանաձևը: Օրինագծի հեղինակն է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի վեհաժողովի անդամ Ադրին Նազարյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի վեհաժողովի հատկացումների ենթահանձնաժողովը հունվարի 23-ին կայացած լսումների ժամանակ 16 կողմ, 0 դեմ ձայներով միաձայն ընդունել է բանաձևը:

AB-659 բանաձևը մասնավորապես նախատեսում է Հայոց ցեղասպանության մասին ուսումնական նյութեր ներառել պատմություն առարկայի դպրոցական ծրագրում, ընդլայնել Հայոց, Կամբոջայի, Դարֆուրի և Ռուանդայի ցեղասպանությունների, Հոլոքոստի մասին պատմող բանավոր վկայությունների մատուցումը: «Բանավոր պատմության բաղադրիչները մեր աշակերտների համար ապահովում են ավելի լավ հասկանալ ցեղասպանությունից փրկվածների վերապրած փորձությունները և դժբախտությունները և «առաջին ձեռք» վկայությունների միջոցով աշակերտները կսովորեն մարդկության դեմ իրականաված անմարդկային արաքների մասին և կերաշխավորեն, որ հետագայում ցեղասպանություններ չիրագործվեն»,- նշել է բանաձևի հեղինակը` հավելելով, որ դա առավելություն է տալիս նահանգին` այդ գիտելիքները փոխանցելու և ապագա սերունդներին ուսուցանելու գործում:

Հունվարի 15-ի լսումների ժամանակ Կալիֆորնիայի վեհաժողովի կրթական հարցերով ենթահանձնաժողովը 7 կողմ, 0 դեմ ձայներովնույնպես ընդունել էր բանաձևը, որի համահեղինակներն են Կալիֆորնիա նահանգի վեհաժողովի անդամներ Խաչո Աչաջյանը և Սքոթ Ուիլքը:

armenpress.am

Տպել Տպել