Ֆրանսահայերը բողոքի ցույց են կազմակերպել Օլանդի՝ Թուրքիա կատարելիք այցի դեմ

HratchVarjabedian2Երեկ Փարիզում՝ Էյֆելյան աշտարակի դիմաց գտնվող Տրոկադերո հրապարակում, Օլանդի Թուրքիա կատարելիք այցի եւ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության դեմ բողոքի ցույց են կազմակերպել ֆրանսահայերը: Ցույցի մասնակիցները հիշեցրել են, որ Թուրքիան շարունակում է ժխտողական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում եւ վստահեցրել են՝ պատրաստ են շարունակել պայքարը եւս մեկ հարյուրամյակ:

Փարիզից բացի, բողոքի ակցիա է անցկացվել նաեւ Մարսելում: Այստեղ ցուցարարների շարքում է եղել նաեւ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն:

Այս ամենի մասին Փարիզից “Երկիրն այսօրին” մանրամասներ է ներկայացրել Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը:

Տպել Տպել