ՍԴ վերջնական որոշումից շատ բան է կախված

ԱրծվիկՀունվարի 25-ին ԱԺ ոչ իշխանական 4 ուժերը` «Ժառանգություն», ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, հանդես եկան հայտարարությամբ, որտեղ անդրադարձան ՍԴ-ի կողմից «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքի որոշ դրույթների կասեցմանը: Նշված ուժերը դիմել էին ՍԴ ու պահանջել, որ օրենքը ճանաչվի հակասահմանադրական:

«Հայկական ժամանակը» զրուցել է ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ:

-Պարոն Մինասյան, եթե մարտի 28-ին ՍԴ-ի հերթական նիստին օրենքը հակասահմանադրական չճանաչվի, իսկ գործատուներն էլ 3 ամսվա աշխատավարձից կուտակային չփոխանցեն, այդ դեպքում ի՞նչ վիճակում նրանք կհայտնվեն:

-Օրենքը հակասահմանադրական ճանաչելու միջնորդության բացարձակ մերժումը ՍԴ-ի կողմից բացառում եմ: Կարծում եմ, որ հիմա վճարում չկատարելու դեպքում գործատուներն ավելի պաշտպանված կլինեն, քան այն ժամանակ, երբ կատարեն վճարումները, քանի որ ՍԴ վերջնական որոշումից շատ բան է կախված:

-Իսկ եթե օրենքը հակասահմանադրական չճանաչվի՞: 3 ամսվա աշխատավարձի հաշվարկով միանգամի՞ց է ետպահում լինելու:

-Որևէ նման եզրահանգում ճիշտ չէ կատարել: Իմ խորին համոզմամբ, գործատուները նման պարտավորություն չունեն, և 3 ամսվա կուտակային վճարման խնդիր չի առաջանա, որովհետև կասեցված է պատասխանատվություն նախատեսող նորմը:

-Իսկ մինչ ՍԴ մյուս քննարկումը ակցիաներ չե՞ն լինելու:

-Լինելու են տարբեր տեսակի գործողություններ, քաղաքացիական հասարակությունը ունի որոշակի մշակված գործողությունների պլան:

Aysor.am

Տպել Տպել