Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանը ընդնունեց Հայոց ցեղասպանության հարցը դպրոցական ծրագրերում ներառելու բանաձևը

kalifԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային խորհրդաժողովը, չնայած թուրքամետ լոբբիստական խմբերի ծանր ընդդիմությանը, հունվարի 29-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին ուսուցումը Կալիֆորնիայի դպրոցների ուսումնական ծրագրերում ներառելու մասին AB-659 բանաձևը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ասպարեզ» պարբերականից, բանաձևն այժմ քննարկման կներկայացվի նահանգային Սենատ, ապա կվավերացվի Կալիֆորնիայի կառավարչի ստորագրությամբ:

AB-659 բանաձևը նախատեսում է Հայոց ցեղասպանության մասին ուսումնական նյութեր ներառել Կալիֆորնիայի հասարակական դպրոցների «Պատմություն» առարկայի ծրագրերում, ընդլայնել հայերի, Կամբոջայի, Դարֆուրի և Ռուանդայի ցեղասպանությունների, Հոլոքոստի մասին պատմող բանավոր վկայությունների մատուցումը: Օրինագծի հեղինակն է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի վեհաժողովի անդամ Ադրին Նազարյանը:

«AB 659-ի միաձայն ընդունմամբ հզոր հաղորդագրություն է ուղարկվում, որ հնարավոր չէ գնել կամ ճնշել Կալիֆորնիայի պաշտոնյաներին` հերքելու ճշմարտությունը և արդարությունը: Հայ դատի ԱՄՆ Արևելյան շրջանի հանձնախումբը ողջունում է նահանգային վեհաժողովի անդամներ Նազարյանին և Աչաջյանին ցեղասպանության մասին ուսուցման այս կարևոր նախագիծը ղեկավարելու համար և անհաբերությամբ սպասում ենք միասին աշխատելու նրանց հետ նահանգային Սենատում համանման աջակցություն ևս ձեռք բերելու համար»- նշել է Հայ դատի ԱՄՆ Արևելյան շրջանի հանձնախմբի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը:

«Պատմությունը կօգնի, որ մեր աշակերնտերն ավելի լավ հասկանան ցեղասպանության վերապրածների կրած փորձությունները և դժբախտությունները: «Առաջին ձեռք» վկայությունների միջոցով աշակերտները կսովորեն մարդկության դեմ իրականացված անմարդկային արարքների մասին և կերաշխավորեն, որ հետագայում ցեղասպանություններ չիրագործվեն»,- նշել է բանաձևի հեղինակը` հավելելով, որ դա առավելություն է տալիս նահանգին` այդ գիտելիքները փոխանցելու և ապագա սերունդներին ուսուցանելու գործում:

Հհունվարի 23-ին կայացած լսումների ժամանակ 16 կողմ, 0 դեմ ձայներով բանաձևը միաձայն ընդունել էր ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի վեհաժողովի հատկացումների ենթահանձնաժողովը: Իսկ հունվարի 15-ի լսումների ժամանակ Կալիֆորնիայի վեհաժողովի կրթական հարցերով ենթահանձնաժողովը 7 կողմ, 0 դեմ ձայներով նույնպես ընդունել էր բանաձևը, որի համահեղինակներն են Կալիֆորնիա նահանգի խորհրդաժողովի անդամներ Խաչո Աչաջյանը և Սքոթ Ուիլքը:

armenpress.am

Տպել Տպել