Արցախում նշվել է ՀՅԴ հիմնադրամնան 123-ամյակը

ՀՅդԴաշնակցության հիմնադրման 123-ամյակին նվիրված միջոցառումներ են տեղի ունենում աշխարհի տարբեր երկրներում սփռված կուսակցության կառույցներում:

123 տարի առաջ հայ ժողովրդի ու Հայաստանի դարավոր ստրկության եւ դրան հետեւող ազգային կործանման ստույգ վտանգի դեմ պայքարելու եւ հայ ժողովրդի նոր երազներն ու իղձերը հաղորդելու նպատակով ծնունդ առավ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Միաժամանակ ե՛ւ հեղափոխական, ե՛ւ ազգային կազմակերպության իր նկարագրով՝ ՀՅԴ-ն հանդիսանում է այն կազմակերպությունը, որին վիճակված է եղել բախտորոշ դերակատարություն ունենալ հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ:

Ստեփանակերտի Մշակույթի եւ երիտասարդության պալատում ՀՅԴ 123-ամյակի միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ ԳՄ նախագահ, ՀՀ Աժ պատգամավոր Միքայել Մանուկյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, օրենսդիր եւ գործադիր մարմնի ներկայացութցիչներ, կուսակցական ընկերներ, հասարակական եւ քաղաքական ոլորտի ներկայացուցիչներ:

ՀՅԴ հիմնադրման 123-ամյակին նվիրված միջոցառմանը ելույթներով հանդես եկան Դաշնակցության Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ, ԱԺԿ կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը, Ազատ հայրենիք կուսակցության նախագահ, ԱԺ փոխնախագահ, Ազատ հայրենիք կուսակցության փոխնախագահ Արթուր Թովմասյանը, ՀՅԴ ԱԵՄ-ի վարիչ մարմնի ներկայացուցիչ Վահրամ Հովսեփյանը:

1890 թվականից սկսած՝ Թուրքիայի բռնատիրության դեմ իր պայքարով, Հայ Դատի արդարացի լուծումը միջազգային հրատապությամբ օրակարգի վերածելով, Սփյուռքը ազգային տեսակետից կենդանի պահելու իր գոյապայքարից մինչեւ Արցախի ազատագրական պայքարն ու Հայաստանի անկախության վերահաստատումը, եւ ներկայում՝ որպես Անկախ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի զարգացման, հզորացման ու արմատական բարեկարգման համար պայքարող խորհրդարանական համահայկական կուսակցություն, ՀՅԴ-ն հաստատուն է մնում իր ազգային ու հասարակական հավատամքին եւ քաղաքական ու տնտեսական առաջադրանքներին:

aparaj.am

Տպել Տպել